Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ՌԵՍՈ ապահովագրական ընկերությանը տրամադրել է ավիատրանսպորտի և դրանից բխող պատասխանատվոյան ապահովագրության դասի լիցենզիա: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի օգոստոսի 4-ի նիստում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների, մինչ այդ ՌԵՍՈ ընկերությունն ապահովագրական գործունեություն էր իրականացնում ապահովագրական 11 դասերի լիցենզիաներով, այդ թվում` առողջության ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն, ԿԱՍԿՈ, , ցամաքային տրանսպորտի շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, բեռների ապահովագրություն, գույքի (հրդեհից, բնական աղետներից և այլ վնասներից) ապահովագրություն, ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն, արտասահման մեկնողների ապահովագրություն, ֆինանսական ռիսկերի ապահովագրություն, ԱՊՊԱ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ՌԵՍՈ ապահովագրական ընկերության ապահովագրական պրեմիաների ծավալը 2017 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1,7 մլրդ դրամ, տարեկան աճը`13.1%, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 877.8 մլն դրամ, տարեկան աճը`59.2 %: Ընկերության ապահովագրական պրեմիաների ծավալում գերակշռում են`ԱՊՊԱ հատգվածը, առողջության ապահովագրությունը, ԿԱՍԿՈ-ն, իսկ ապահովագրական հատուցումների ծավալում` ԱՊՊԱ-ն և ԿԱՍԿՈ-ն:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |