Արմինֆո. Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի նիստում վավերացրել է Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասի համատեղ շահագործման շուրջ հայ-իրանական միջկառավարական համաձայնագիրը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի ասելով, 2016 թվականի դեպտեմբերին ստորագրված համաձայնագրի հիմնական նպատակը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության աշխուժացումն է: Այդ առնչությամբ նախատեսվում է մաքսային ընթացակարգերի պարզեցում, մասնավորապես, փոխադրամիջոցների երթևեկության նկատմամբ կրկնակի վերահսկողության բացառում, ինչը թույլ կտա զգալիորեն արագացնել մեքենաների անցման ժամկետները: Այլ կերպ ասած` երկու երկրների մաքսատները կվստահեն մեկը մյուսի հաստատած հայտարարագրերին: Փոխադրամիջոցների և բեռների վերաբերյալ տեղեկատվությունը կողմերին կփոխանցվի էլեկտրոնային ձևով: Վերահսկողությունը կիրականացնի ընդունող կողմը: Բացառիկ դեպքերում, օպերատիվ տեղեկատվության առկայության դեպքում ստուգում կարող է անցկացնել նաև ուղարկող կողմը:
Օգոստոսի 3-ին Իրանի խորհրդարանն արդեն վավերացրել էր այդ համաձայնագիրը: Ինչպես նշվում է համաձայնագրին կից փորձագիտական եզրակացությունում, Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասն Իրանի համար կարևոր է ոչ միայն երկկողմ ապրանքաշրջանառության ապահովման տեսանկյունից, այլև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |