Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ աճել են 2%, նախորդ շաբաթվա 1.3%-ի համեմատ: Թանկարժեք մետաղների գների աննշան աճը հիմնականում պայմանավորված էր պալադիումի, իսկ մասնավորապես`պլատինի գներով, իսկ ոսկու և արծաթի գներրի կաճը դանդաղել է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի սեպտեմբերի 11-17-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 20589.57 դրամ (շաբաթական աճը` 1.8%), արծաթ – 274.94 դրամ (շաբաթական աճը`2.2%), պլատինիում – 15501.95 դրամ (շաբաթական աճը` 1.4%), պալադիում – 14794.27 դրամ (շաբաթական աճը`2.5%):
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |