Արմինֆո. Նոյեմբերի 6-10-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ծավալը կտրուկ կրճատռվել է` 3,3 անգամ (նախորդ շաբաթվա 3,3% աճից հետո), ընդ որում, շաբաթվա ընթացքում գործարքներ իրականցվել են միայն երեքշաբթի և ուրբաթ: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դիտվում է մասնակիցների հետաքրքրության անկում և, որպես հետևանք` գործառնությունների ակտիվ փուլից անցում պասիվ փուլի, հատկապես` եվրոյով գործարքների: Արտարժույթի բորսայական հարթակն արդեն վեցերորդ ամիսը դատարկ է:
Դրա արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 484,3-ից մինչև 487 դրամ/1դոլար, շարունակելով արժեզրկումը նաև եվրոյի նկատմամբ` 565-ից մինչև 567 դրամ/1եվրո` արժևորվերով ռուբլու նկատմամբ` 8,3-ից մինչև 8,2 դրամ/1ռուբլի: 2016 թվականի նոյեմբերի 10-ին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 478,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 522 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ` 7,5 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքների համեմմատ ցույց է տալիս այդ արտարժույթների նկատմամբ դրամի տարեկան արժեզրկումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 6-10-ը արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 2.8 մլն դոլարի գործառնություն` 485,85 դրամ/1դոլար միջին կշռված փոխարժեքով (նախկին 483,61 դիմաց), ընդ որում, միակ ծավալները բաժին են ընկել երեքշաբթի և ուրբաթ օրերին, համապատասխանաբար` 2 մլն դոլար և 800 հազար դոլար: Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի գնման տրենդը փոխվել է 9,9% աճից մինչև 8,8% անկում, վաճառքի անկման 3,8%-ից մինչև 0,5% դանդաղման պայմաններում, իսկ եվրոյի առք/վաճառքի դինամիկան փոխվել է 41,3-25,5% աճից մինչև 26,5- 28% անկում, ռուբլու գնման անկումը դանդաղել է 16,1%-ից մինչև 10,4%, վաճառքի տրենդի 33,7% աճից մինչև 10,1% անկում վատթարացման պայմաններում: Արդյունքում, գնվել է 71.4 մլն դոլար` 485,33 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 8.3 մլն եվրո` 562,12 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, և 1.02 մլրդ ռուբլի` 8,20 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 80.9 մլն դոլար` 487,19 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 14.9 մլն եվրո` 565,99 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, և 638.9 մլն ռուբլի` 8,31 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 4) Հայաստանի բանկերը տրամադրել են 67.5 մլրդ դրամի և 45.2 մլն դոլարի վարկեր: Նախորդ ժամանակահատվածի (հոկտեմբերի 23-28) համեմատ տրամադրվող վարկերի դինամիկան հետևյալն է. դրամային վարկերի աճի տեմպերը դանդաղել են 24,7%-ից մինչև 19,3%, իսկ դոլարային վարկերի 38,2% անկումը փոխարինվել է 1,3% աճով: