Արմինֆո. Երևանում բացվեց «Տաշիր» ընկերությունների խմբի չորրորդ նախագիծը`« Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը: «Ընկերությունը 40 մլն.դոլար ներդրել է ոչ միայն առևտրի կենտրոնին, այլ նաև ողջ ենթակառուցվածքին: Հաշվի առնելով տնտեսական զարգացման ներկայիս փուլը, սա բավականին մեծ գումար, ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ երկրի համար», - ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքերով, «Ռիո» առևտրի կենտրոնը ներառում է ավելի քան 80 առաջատար մանրածախ օպերատորների, որոնցից 10%-ը հայրենական արտադրողներ են: «Հատկանշական է, որ յուրաքանչյուր նոր առևտրի կենտրոն բացման հետ մեկտեղ տեսնում ենք, որ հայկական բրենդերի տոկոսն աճում է», - ասել է Հ. Կարապետյանը: Կենտրոնում կարելի է գտնել սննդի կետեր, սրճարաններ և ռեստորան:
Բացի այդ, «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչը նշել է, որ կենտրոնի բացման շնորհիվ Երևանում ստեղծվեց 500 մշտական աշխատատեղ:
Ըստ Ն.Կարապետյանի, «Ռիո» առևտրի կենտրոնի ձևաչափը հիմնականում նախատեսված է զբոսաշրջային հոսքերի համար: «Մենք համոզված ենք, որ առաջիկա 5 տարիներին զբոսաշրջիկների թիվը Հայաստանում արագորեն կաճի: Հետևաբար, այսօր մենք ստեղծում ենք ենթակառուցվածքներ, կենտրոնանալով զբոսաշրջության ներուժի վրա», - ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից Հայաստանը հետաքրքիր ներդրումային գոտի է: « Հայաստանի հետ համագործակցելով բազմաթիվ ուղղություններով, մենք համոզվել ենք, որ երկիրն ունի ապագա, հատկապես Երևանը: Անհրաժեշտ է ստեղծել նոր ձևաչափեր և դուրս գալ նոր մակարդակներ», - եզրափակել Ն.Կարապետյանը:
«Ռիո» կենտնորի մշտական վարձակալներն են` «Երևան Սիթի» սուպերմարկետը, «Goods House» խանութների ցանցը, «Սինեմա Սթար» կինոթատրոն, մանկական ժամանցի «Play» կենտրոնը և «Տաշիր» խմբի նոր նախագիծը`էկզոտարիումը, 600 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որտեղ ներկայացված են հազվագյուտ կենդանիների շուրջ 60 տեսակներ:
Նշենք, որ «Տաշիր» -ը Ռուսաստանի խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական դաշնային մասշտաբով խումբ է, որն իր գործունեությունն իրականացնում է առանցքային ոլորտներում, 1999 թվականից մավորելով ավելի քան 200 ընկերությունների: «Տաշիր»-ն ակտիվ գործունեություն է ծավալում զարգացման, ֆինանսների, արդյունաբերության, շինարարության, էներգետիկայի, մանրածախի, ռեստորանային բիզնեսի, զվարճանքի ոլորտներում, ինչպես նաև այլ ուղղություններով, միավորելով 45.000 աշխատակիցների ՌԴ 25 քաղաքներում և արտերկրում:
Ըստ Forbes անկախ ամսագրի`«Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշի» (№10 (163) 2017 թ.), «Տաշիր» ընկերությունների խումբը բարձրացել է երկու դիրքով և գրավել 34-րդ տեղը, 2016 թվականին արձանագրելով 195 մլրդ/ռուբլու հասույթ: Մեկ տարում Տաշիրի հասույթը նախորդ տարվա համեմատ ավելացել է 30 միլիարդ ռուբլիով կամ 20%: Ըստ Forbes-ի, խմբի հասույթի մեծ մասը ձևավորվում է առևտրի սեփական տարածքների վարձակալությունից: Բացյ այդ, ակտիվորեն զարգանում են նաև մյուս ուղղությունները`շինարարությունը, այդ թվում նաև բնակելի անշարժ գույքի, էներգետիկան, մանրածախ ցանցերը, ռեստորանները և կինոթատրոնները, ինչպես նաև բժշկության հետ կապվբած նախագծերը: