Արմինֆո. Նոյեմբերի 16-ին ՀՀ կառավարությունն իր նիստում կքննարկի փոքր և միջին բիզնեսի հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ուղղված օրենքի նախագիծը: Այս մասին նոյեմբերի 15-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա, մի շարք առևտրի շուկաներում, այդ թվում նաև «Առինջ մոլ»-ում տեղի ունեցող բողոքի ակցիաները դուրս են երկրում գործող օրենսդրության շրջանակներից:
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի վաճառողներն իրականացնում են բողոքի ակցիա, կապված հարկային ծառայության գործողությունների հետ, քանի որ նրանք առևտրականներից պահանջում են ներկայացնել հաշիվ-ապրանքագրեր, որտեղ նշված են վաճառվող ապրանքների տեսակները և վաճառքի ծավալները: Այն առաջացրել է վաճառողների դժգոհությունը, քանի որ ստիպված կլինեն ավելի շատ հարկեր վճարել: Հարկային ծառայության ներկայացուցիչները առևտրականներին ասել են, որ եթե փաստաթղթերը պատշաճ չներկայացվեն, ապա նրանք կտուգանվեն: Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ ներկայումս մինչև 110 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող փոքր և միջին բիզնեսը գտնվում է պարզեցված հարկի հմաակարգում, բայց բիզնեսը պետք է գրանցի այդ ծավալները: Ներկայում, «Առինջ մոլ» կենտրոնում աշխատում է 740 սուբյեկտ, որոնցից 157 սուբյեկտների շրջանառությունը չի գերազանցում 1 միլիոն դրամը, 280 սուբյեկտներինը`1-3 մլն դրամ, 204 –ինը`3-5 միլիոն դրամ, 140 –ինը`5-10 մլն դրամ, 39-ինը`10-20 միլիոն դրամ, սկսած 7-ինը`20-30 մլն.դրամ, իսկ 1 սուբյեկտի շրջանառությունը կազմում է ավելի քան 50 միլիոն դրամ: Պետական եկամուտների պետական կոմիտեի խնդիրն է իրականացնել համապատասխան հաշվարկներ: Եթե հաշվարկները համապատասխանում են գործող օրենսդրությանը, ապա առևտրականների վրա լրացուցիչ հարկային բեռ չի լինի:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |