Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մինսկ, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ-երկրների Կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության Խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստի աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, միության անդամ պետությունների միջև վարկային պատմությունների մաս կազմող տվյալների փոխանակման համաձայնագրի նախագծի և միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակին և 2017 թ. 10 ամիսների ընթացքում իրականացվող դրամավարկային քաղաքականության, այդ թվում՝ փոխարժեքային քաղաքականության, վերաբերյալ հարցեր:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |