Արմինֆո. Համաշխարհային բանկի կանխատեսումներով, 2018 թվականին Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 3,8%` 2019թ. մինչև 4% արագացմամբ: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի օրերս հրապարակված «Համաշխարհային տնտեսության հեռանկարները՚ զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ կանխատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2017 թվականին Հայաստանը ցուցադրել է էական առաջընթաց մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականության բարելավման առնչությամբ: Նշենք, որ Հայաստանի վերաբերյալ ՀԲ նախորդ կանխատեսումը նախատեսում էր 2017 թ. ՀՆԱ 2,7% աճ` 2018թ. տեմպերի մինչև 3,1%, 2019թ. մինչև 3,4% արագացմամբ:
Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկը 2018 թվին կանխատեսում է 2,9% տնտեսական աճ` 2019 թ. մինչև 3% արագացմամբ, 2017թ. 3,8% դիմաց: Մասնավորապես, ՀԲ կանխատեսմամբ 2018 թվականին Ռուսաստանում ՀՆԱ աճը կկազմի 1,7%` 2019թ. մինչև 1,8% արագացմամբ; Վրաստանում 2018 թ. կանխատեսվում է ՀՆԱ 4,2% աճ, Ադրբեջանում` 0,9%: Համաշխարհային տնտեսության համար ՀԲ-ն 2018 թվին կանխատեսում է ՀՆԱ 3,1% աճ` 2019թ. մինչև 3% դանդաղմամբ:
Հավելենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի վերջին կանխատեսման համաձայն, 2018 թվին ՀՆԱ աճը կկազմի 3,5-4,6% (2017թ. ակնկալվող 4,4-4,9% դիմաց), 2019թ.` 3,5-4,9%, 2020թ.` 3,8- 5,4%: Fitch-ը 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը բարելավել է մինչև 4,3%` ավելի վաղ կանխատեսված 3,4%-ից, և տեսնում է 2018- 2019թթ. միջին հաշվով 3,6% աճի արագացման հնարավորություն: Հայաստանի բյուջեում 2018 թվականի համար ամրագրված է ՀՆԱ 4,5% աճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է մինչև 7,3%` նախորդ տարվա 11 ամսվա 0,6%-ից: Որպես աճի դրայվեր հանդես են եկել առևտուրը, ծառայությունների ոլորտը և արդյունաբերական հատվածը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |