Արմինֆո. Հայաստանի ՏՏ ոլորտը 2017 թվականի արդյունքներով արձանագրել է 13.6% աճ, ապահովելով տարեկան 269,1 մլրդ դրամ ($ 557,5 մլն) հասույթ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներ, հասոյթի 80.1% -ը կազմում են մատուցված ծառայությունները, տարեկան աճը`6,5%-ով, մինչև 215.5 մլրդ դրամ:
Հասույթի 18,8%-ը կազմել է առևտուրը`50.7 մլրդ դրամ, տարեկան աճը`57%, իսկ մնացած 1,1%-ը կամ 2.9 մլրդ դրամը կազմել են արտադրությունը, տարեկան աճը`22,5%:
Հաշվի առնելով ՀՆԱ-ի կանխատեսվող մակարդակը 2017 թվականին, ՏՏ-ոլորտը կկազմի ՀՆԱ-ի ծավալների 5%-ը:
Նշենք, որ 2016 թվականին ՏՏ-ոլորտի հասույթը Հայաստանում աճել է ընդամենը 1.1%, մինչև 238.4 մլրդ դրամ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |