Արմինֆո. Հայաստանում կիրականացվեն հողմային էլեկտրակայանների կառուցման համար երկու խոշոր ներդրումային ծրագրեր: Այս մասին փետրվարի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Ըստ նրա, Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել երկու ծրագրեր: Այսպիսով, Միացյալ Արաբական Էմիրություններից «Աքսես Ինֆրա Սենտրալ Էյջի Լիմիտեդ» ընկերությունը մտադիր է կառուցել 100 ՄՎտ հզորությամբ հողմակայան: Ընկերությունն արդեն տեղադրել է չափման աշտարակը, իսկ առաջիկայում կավելանա ևս մեկը: Եթե լինեն դրական արդյունքներ, մոտ 2,5 հազար մետր բարձրության վրա կառուցվելու է 100 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմային էլեկտրակայան: Հաշվի առնելով, որ 1 ՄՎտ հզորություն ստեղծելու համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլն եվրո, ծրագրին կհատկացի ավելի քան 150 մլն դոլար:
«Աքսես Ինֆրա Սենտրալ Էյջի Լիմիտեդ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել հողմային էլեկտրակայանի շինարարության աննախադեպ լայնամասշտաբ ծրագիր, որի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծաղկունք Դդմաշեն, Զովաբեր համայնքներում վարձակալության է տրամադրվել 1250 հեկտար տարածք: Վարձակալված տարածքում ընկերությունը նախատեսում է անցկացնել քամու էներգիայի ներուժի հետազոտություն: ՀՀ Էներգետիկայի նախարարության գնահատականներով, հողմակայանի ընդհանուր հզորությունը կկազմի 100 ՄՎտ: Ներդրումների ծավալը, ըստ էներգետիկայի նախարարության գնահատականների, կկամի մոտ 150 մլն.դոլար: Հետազոտությունների և չափումների համար նախատեսված է տրամադրել մինչև երկու տարի, նախագծմանը և հողային աշխատանքների պլանավորմանը`մեկ տարի, իսկ կայանների շինարարությանը`ևս 2 տարի:
Երկրորդ ծրագիրը, շարունակել է Հայկ Հարությունյանը, իրականացնում է իսպանական «Acciona» ընկերությունը, որի հետ ստորագրված է փոխըմբռնման հուշագիր: Acsiona- ն Գեղարքունիքի մարզում արդեն տեղադրել է երեք չափիչ կայան, 80 մետր բարձրության վրա, ինչն աննախադեպ է Հայաստանի համար: Եթե լինեն դրական արդյունքներ, կկառուցվի մինչև 150 ՄՎտ հզորությամբ հողմակայան:
Ավելի վաղ Երևանում, Հայաստանի արևային էներգիան նվիրված ներդրումային ֆորումի շրջանակներում, ընկերության ներկայացուցիչ Միգել Արարասը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Aciona- ն աշխատում է Սևանա լճի շրջակայքում հողմաէլեկտրակայանի կառուցման նպատակով: «Տեղը դեռևս հստակ սահմանված չէ, բայց միանշանակ է, որ մենք կկառուցենք կայանն այս տարածաշրջանում», - ընդգծել է Միգել Արարասը: Բացի այդ, նա ավելացրել է, որ ընկերությունը պատրաստ է 200 մլն եվրո ներդնել Հայաստանում արևային էլեկտրակայանների կառուցմանը: