Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում կկառուցվի 21 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 7 նոր փոքր հիդրոէլեկտրակայան: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Ըստ նրա, այս տարվա հունվարի վերջի դրությամբ Հայաստանում գործում է 184 փոքր հիդրոէլեկտրակայան`354 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Բացի այդ, ռեգուլյատորը տրամադրել ևս 36 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիա:
Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ փոքր ՀԷԿ-երի տեսակարար կշիռը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալներում 2017-ին 2016-ի համեմատ աճել է 13%:
Այնուամենայնիվ, անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հաղորդեց, որ առաջիկա հինգ տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների մոտ մեկ երրորդը կփակվի:
2017-ի մարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մատնանշեց փոքր հիդրոէլեկտրակայանների անարդյունավետությունը, որոնք բացասաբար են անդրադառնում շրջակա միջավայրի և տնտեսության վրա: Համալիր լուծումների նպատակով վարչապետը հանձնարարեց զարգացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության հստակ չափանիշները: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում գոյություն ունեցող փոքր հիդրոէլեկտրակայանների 99%-ը կառուցվել է փոխառու միջոցներով: Ժամանակին միջազգային կազմակերպությունները տրմադրեցին համեմատաբար էժան վարկեր, և հայ գործարարները կառուցեցին փոքր ՀԷԿ-երի կեսից ավելին»,-նշել էր նախարար Մանուկյանը: Բացի այդ, ըստ նախարարի, սարսափելի վիճակում են գտնվում խողովակները, որոնք հնացած են, ինչի օգտագործվող ջրի ծավալը 30% գերազանցում է նախատեսված մուտքերը: «Ըստ էության, խնդիրն այսօր ոչ այնքան բնապահպանական է, որքան տնտեսական, և եթե չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր, ապա առաջիկա 5 տարիներին փոքր ՀԷԿ-երի մոտ մեկ երրորդը կփակվի», - նշել էր Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում շարունակվում է փոքր հիդրոէլեկտրակայանների նոր տեխնիկական կանոնակարգերի ներդրման գործընթացը, ինչը հնարավորություն կտա բարելավել նրանց գործունեության պայմանները և ապահովել կայուն զարգացում: