Արմինֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում թանկարժեք մետաղների գների անկումը կազմել է 2.6%, նախորդ շաբաթվա`1.0%-ի փոխարեն, ինչը պայմանավորել է եղել ոսկու, պլատինի և պալադիոմի գների կտրուկ անկումով, իսկ արծաթի գնի վերընթաց դինամիկան փոխարինվել է դեպի վայր դինամիկայով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2018 թվականի փետրվարի 12-18-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները`մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 20590.15 դրամ (շաբաթական անկումը`0.9%), արծաթ – 258.95 դրամ (շաբաթական անկումը`2.8%), պլատինիում – 15266.28 դրամ (շաբաթական անկումը`1.5%), պալադիում – 15589.96 դրամ (շաբաթական անկումը`5%):
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |