Արմինֆո. Կառավարությունը դեմ է արտահայտվել բենզինի, դիզվառելիքի և հեղուկ գազի ակցիզային հարկը վերանայելու «Ելք՚ խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես փետրվարի 15-ին կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, առաջարկվող փոփոխությունը բացասական ներգործություն կունենա, այդ թվում` պետական բյուջեի եկամտային մասի կատարման առումով:
Արամյանի ասելով, հարցը բազմիցս քննարկվել է: Այդուհանդերձ, ինչպես հիշեցրել է նախարարը, հարկային օրենսդրության վերանայման ժամանակ և Հարկային օրենսգրքի տեսքով միասնական փաստաթղթի ընդունման ընթացքում կառավարությունը դիմել է բավականին համարձակ քայլերի, կատարվել են էական մեղմացումներ` բարենպաստ գործարար միջավայրի ապահովման և անհրաժեշտ գործիքակազմ ստեղծելու նպատակմով: Այժմ, նախարարի համոզմամբ, «Ելքի՚ առաջարկած փոփոխությունը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների կորստի, և անհրաժեշտ է որոշել, թե Հայաստանն ինչպես է մտադիր համալրել այդ կորուստները: «Մեր մոտեցումը հետևյալն է. եթե մենք ընտրում ենք արտադրության հարկման և սպառման միջև, ապա, ինչպես հուշում է միջազգային փորձը, ավելի նպատակահարմար է հարկման ենթարկել սպառումը, քանի որ այդ դեպքում մենք չենք խոչընդոտում տնտեսական աճին՚, - պարզաբանել է նա:
Ընդ որում, նախարարը հիշեցրել է, որ ՀՕ շրջանակում, 2018 թվականի հունվարի 1-ից աշխատողները եկամտահարկ են վճարում ավելի շահավետ սանդղակով. հարկային բեռը կրճատվել է 279 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացողների, այսինքն բոլոր վարձու աշխատողների 90 տոկոսի` 540 հազար աշխատողի համար: Իսկ «Ելքի՚ առաջարկած փոփոխությունը լրացուցիչ եկամուտ կապահովի 2 հազար քաղաքացու համար: Ուստի, ինչպես նշել է Վարդան Արամյանը, առաջարկությունը հիմնավորված չէ, քանի որ բյուջեի կորուստների փոխհատուցման մեխանիզմ չի նախատեսում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |