Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հարկային արտոնութոյւններ է տրամադրել գինեգործական «ՎանՍևան» ՍՊԸ-ին`երկրորդը մեկ ամսվա ընթացքում: Փետրվարի 15-ին կառավարության նիստում ընկերությունը ստացավ ԱԱՀ վճարման երեք տարիների արտոնոթյուններ` տեխնոլոգիական սարքավորումների ներկրման ընթացքում:
Ինչպես հայտարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել է գինու բիզնեսը Արագածոտնի մարզի Արակս գյուղում: Ձեռնարկության վերազինմանը կուղղվի 148 միլիոն դրամ, հարկային արտոնությունը, այս դեպքում, ինչպես պարզաբանել է նախարարի տեղակալը, գնահատվում է 31,5 մլն դրամ: Ներդրումային ծրագիրը կստեղծի 11 աշխատատեղ, 200 հազար դրամ միջին աշխատավարձով:
Ավելի վաղ, փետրվարի 8-ին կառավարությունը հաստատել էր ընկերության դիմումը: Նշվել էր, որ «ՎանՍևան» ընկերությունը կկատարի 150 մլն.դրամի ներդրումներ: Ներդրումային ծրագիրը կստեղծի 7 նոր աշխատատեղ, որոնց ամսական միջին աշխատավարձը կկազմի 160 հազար դրամ: Երրորդ տարում ընկերությունը նախատեսում է ավելացնել արտադրության ծավալը, հասցնելով 684 մլն դրամի, որից 17 մլն դրամի արտադրանքը կիրականացվի Հայաստանում, 152.6 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, իսկ 514.4 մլն դրամի արտադրանքը`երրորդ երկրներ:-
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |