Արմինֆո. Ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթներն ապրիլի 18-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ: Մայիսի 25-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղով չվերթները ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Ըստ որում, Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները կշարունակեն իրականացվել շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |