Արմինֆո. 2016թ. փետրվարի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (NMCCB2I) տեղաբաշխումը:
Ինչպես տեղեկացնում է Բորսայի մամուլի ծառայությունը, Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 8.3% արժեկտրոնի տոկոսադրույքով, 36 ամիս շրջանառության ժամկետով 270,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ 2,700,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։
Պարտատոմսերի (ISIN - AMNMCCB2IER0) համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 6,029,065,083 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 2,711,946,327.3 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,007.82 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 8.27%, միջին կշռված եկամտաբերությունը` 8.1309%:
Տեղաբաշխման այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Նորություններ» բաժնում:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշվի առնելով վերը նշված թողարկումը, ներկայումս բորսայական հիմնական ցուցակման մեջ նշված են ընկերության չորս կորպորատիվ պարտատոմսերը`NMCCB2A, NMCCB2B, NMCCB2C և NMCCB2G, որոնք բորսայում շրջանառվում են Abond հարթակում: Դրանցից առաջին երեքը ֆոնդային բորսայում առևտրին թույլատրվել են 2014 թվականին`NMCCB2A - մայիսի 15-ին, NMCCB2B - հուլիսի 11-ին և NMCCB2S - հոկտեմբերի 22-ին, իսկ չորրորդը - NMCCB2G, 2016 թվականի նոյեմբեր 23-ին: NMCCB2A-ի թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ դրամ (10 հազար բաժնետոմս, 100 հազար դրամ անվանական արժեքով), NMCCB2V - 1.2 մլրդ դրամ (120 հազար բաժնետոմս, 10 հազար դրամ անվանական արժեքով), NMCCB2S - 1 մլրդ դրամ (100 հազար բաժնետոմս, 10 հազար դրամ անվանական արժեքով), NMCCB2G - 1.384 մլրդ դրամ (138.4 հազար բաժնետոմս, 10 հազար դրամ անվանական արժեքով): NMCCB2A շրջանառության ժամկետը - 3 տարի, NMCCB2V - 5 տարի, NMCCB2S - 3 տարի, NMCCB2G - 3 տարի: Եկմատբարությունը` NMCCB2A - 10%, NMCCB2V - 12%, NMCCB2S - 10% և NMCCB2G - 10%: Բոլոր թողարկումներով արժեկտրոնների վճարումներն իրականացվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը լրանում է`առաջին երեքի համար – 2017 թվականին, NMCCB2A - ապրիլի 23-ին NMCCB2V - հունիսի 24-ին, NMCCB2S – հոկտեմբերի – 7-ին, իսկ չորրորդի համար`NMCCB2G – 2019 թվականի նոյեմբերի 9-ին:-