Արմինֆո. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին շենքի աշտարակի և փոքր օղակի պահպանման մասին հաջողվել է ձեռք բերե պայմանավորվածություն: Այս մասին փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Ինչ վերաբերվում է մեծ օղակին, Սարգսյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է դրա քանդումը: «Բայց այդ թեմայով քննարկումները դեռ կշարունակվեն: Մենք կփորձենք փրկել այդ օբյեկտը: Կարծում եմ, որ կկարողանանք գալ համաձայնության», - ընդգծել է նա:
Մասնավորապես, Ն.Սարգսյանը նշել է, որ այլ երկրների օրենսդրություններով կարգավորում են հանրային կամ ճարտարապետական արժեքների կառույցների պահպանման հետ կապված խնդիրները, որոնք չունեն հուշարձանների կարգավիճակ: Նման դեպքերում, ըստ նրա, համայնքն իր վրա է վերցնում այդ օբյեկտների պահպանման ծախսերը: «Բայց Հայաստանում նման հարցերն այդ ձևով չեն լուծվում», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում նոր տերմինալի կառուցման մասին համաձայնագրի շրջանակներում «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերությունը սկզբում խոստացավ պահպանել շենքը, փոխելով դրա ֆունկցիոնալությունը, որպես ազատ տնտեսական գոտի, ժամանցի կենտրոն և այլն: Այնուամենայնիվ, վերջին տարիներին ընկերությունը, հաշվի առնելով հին շենքի պահպանման բարձր ծախսերը, առաջարկեց այն քանդել`որպես բարոյապես և տեխնիկապես հնացած օբյեկտ: Ընկերությունը խիստ դիմադրություն ստացավ հանրության, ներառյալ Ճարտարապետների միության կողմից, քանի որ Զվարթնոցի հին շենքը հանդիսանում է եզակի ճարտարապետական ժառանգություն:-
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |