ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրել է լրագրողներին իր նոր Կոնտակտային կենտրոն և ներկայացրել իր նոր Video Banking ծառայությունը
 Չորեքշաբթի, 4 Սեպտեմբերի 2019, 17:39

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկեց նոր հեռահար ծառայություն` Video Banking, որն այսօր ներկայացվեց լրագրողներին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2019, 18:05

Արմինֆո.Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, 15.07.2019թ-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը, որը նախկինում տեղակայված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փ., տուն 32 հասցեում, կգործի նոր ավելի ընդարձակ  տարածքում՝ նույն շրջանի Անդրանիկ 71/7 փ. հասցեում:

Արդշինբանկը ընդլայնել է շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2019, 16:36

Արմինֆո.Արդշինբանկը շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը, ևս մեկ քայլ մոտեցել է իր հաճախորդին՝ ընդլայնելով շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը: Այսուհետ բանկը կընդունի իր հաճախորդներին նաև շաբաթ օրերին՝ «Շենգավիթ», «Մասիս», «Իջևան», «Լոռի», «Արթիկ», «Մարտունի», «Աբովյան», «Եղեգնաձոր» և «Կապան» մասնաճյուղերում:

Վերաբացվեց Արդշինբանկի «Արաբկիր» մասնաճյուղը
 Ուրբաթ, 29 Մարտի 2019, 17:21

Արմինֆո.Այսօր ք. Երևան, Կոմիտասի 41 հասցեում վերաբացվեց Արդշինբանկի «Արաբկիր» մասնաճյուղը՝ վերանորոգված, տեխնիկապես հագեցած նոր հնարավորություններով և ժամանակակից լուծումներով: Մասնաճյուղում ստեղծվել են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ և համալիր բանկային ծառայություններ մատուցելու համար:

Վերաբացվեց Արդշինբանկի «Գյումրի» մասնաճյուղը
 Երեթշաբթի, 12 Մարտի 2019, 22:38

Արմինֆո.Մարտի 12-ին վերաբացվեց Արդշինբանկի «Գյումրի» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:

 Երեթշաբթի, 9 Հունվարի 2018, 18:18

Արմինֆո.

Արդշինբանկը մտադիր է 2017-2018 թվականներին ամբողջովին նորացնել իր 10 մասնաճյուղերը
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 19:57

Արմինֆո. Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում: Այսօր Արդշինբանկն ունի 64 գործող մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում, 42-ը՝ մարզերում և 3 մասնաճյուղ՝ ԼՂՀ-ում: Ավելին, Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մարզերում գործող մասնաճյուղերին, դրանց արդիականացմանը և հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ և հարմարավետ սպասարկման պայմաններ յուրաքանչյուր հաճախորդի համար: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:



Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61