Շաբաթ, 17 Հուլիսի 2010 14:09
Բանկային ոսկու պրոբլեմը Հայաստանում
express.am Հարկավոր է բանկերին օգնել լուծելու ինստուտիցիոնալ պրոբլեմը
Ինչպես ժամանակին գրել է պերուացի հայտնի տնտեսագետ Էրնանդո դե Սոտոն, հարուստ երկրները աղքատներից տարբերվում են նրանով, որ հարուստ երկրներում համարյա բոլոր ակտիվները կարծես թե երկու կյանք են վարում են, դրանք ոչ միայն օգտագործվում են տնտեսական գործունեության գործընթացում, այլ նաև հանդիսանում են կապիտալի աղբյուրներ: Գնելով ցանկացած ակտիվ, գործարարը կարող է իսկույն այն գրավադրել բանկում, ետ ստանալով դրա համար ծախսված ողջ գումարը` արտադրության մեջ վերաներդնելու նպատակով, այսինքն` ակտիվները ծնում են կապիտալ: Արևմուտքի վաստակը կայանում է նաև նրանում, որ նա ստեղծեց սեփականությունը կապիտալի վերածելու, (նաև հակառակը), շատ արդյունավետ մի համակարգ`ակտիվների կապիտալիզացիան:
Աղքատ երկրներում այս գործընթացը ծայրագույնս դժվար կամ անհնարին է սեփականության իրավունքների գրանցման տարրական ինստիտուտների բացակայության պատճառով, այսինքն, աղքատ երկրներն աղքատ են, որովհետև գոյություն ունեցող և հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ակտիվներն իրավաբանանորեն լեգիտիմ չեն, իսկ դա նշանակում է, որ նման սեփականության գրավային արժեքը հավասար է զրոյի: Արդյունքում, ակտիվները չեն աշխատում իսկ տնտեսությունն էլ չի վարկավորվում, արգելակվում է զարգացումը: Այստեղից եզրակացություն` համակարգի` ակտիվներն առավել արագ ձևով կապիտալի վերածելու ընդունակությունը ամենակարևորագույնն է զարգացման պրոցեսն արագացնելու համար: Արհեստականորեն նեղացնելով կապիտալիզացիայի ենթարկվող ակտիվների բազան մենք իջեցնում ենք տնտեսության վարկավորման մակարդակը: Զարգացած է համարվում բանկային այն համակարգը, որտեղ ցանկացած շարժական ու անշարժ ակտիվներ դիտվում են որպես կապիտալ և ավտոմատ կերպով ընդունվում են որպես գրավ (անկախ գնահատականի հիման վրա):
Իրավիճակը Հայաստանում
Իհարկե, Հայաստանը երրորդ աշխարհի երկիր չէ: Փառք Աստծո, Հայաստանում ստեղծվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման բավականին արդյունավետ համակարգ և համեմատաբար զարգացած է ակտիվների անկախ շուկայական գնահատման ինստիտուտը: Ճիշտ է, դեռևս նույնը չի կարելի ասել շարժական գույքի կադաստրի մասին, որի բաժինն առանձնապես մեծ է փոքր և միջին բիզնեսի ակտիվներում, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն շարունակվում են: Ինչևիցե, քիչ չեն դեպքերը, երբ բանկերն իրավաբանորեն լեգիտիմ ու անկախ շուկայական գնահատական ունեցող ակտիվները որպես գրավի առարկա ընդունելուց հրաժարվում են: Ինձ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ բանկը ներկայացված բիզնես-նախագծից մնացել է ամբողջովին գոհ, սակայն հայտը մերժել է, միայն այն բանի համար, որ առաջարկվող գրավը չի համապատասխանել բանկի ցանկություններին: Այս պրոբլեմը նոր չէ, և ճգնաժամի լույսի ներքո այն նորից, կտրուկ կերպով սրվել է: Այստեղ առկա է նաև սուբյեկտիվիզմի բաժինը, քանի որ այդ նույն ակտիվը մի բանկում կարող է որպես գրավի առարկա ընդունվել, իսկ մյուսում` ոչ: Սակայն, ընդհանուր առմամբ, սա բանկերի մեղքը չէ, սա նրանց դժբախտությունն է:
Լիովին հասկանալի է առավելագույնս իրացվելի գրավով իրենց ապահովելու բանկերի ցանկությունը: Սակայն հասկանալի է նաև, որ տնտեսության շահերից տեսանկյունից սխալ կլիներ մեռցնել հարյուրավոր միլիարդ դոլարների ակտիվները, միայն նրա համար, որ բանկերն այն համարում են ոչ իրացվելի գրավներ, չնայած որ ակնհայտ է, որ դրանց արժեքը զրոյալան չէ: Սա բերում է նրան, այսօր Հայաստանի բնակչության մի մասը իր ակտիվները կապիտալի վերածելու հնարավորություն չունի, այսինքն, զրկված է կապիտալի մուտքից: Նրանց ակտիվները մնում են մեռցրած և չեն մասնակցում հավելյալ արժեքի ստեղծման ու զարգացման գործընթացներին:
Այսպիսով, սա լուրջ ինստիտուցիոնալ պրոբլեմ է, որը վերաբերում է ակտիվների կապիտալիզացիային և ուղղակիորեն է ազդում Հայաստանիի բանկային համակարգում ֆինանսական միջնորդության մակարդակի վրա: Այս պրոբլեմի լուծումը բխում է ինչպես բանկերի, այնպես էլ վարկառուների շահերից: Ի դեպ, խոսքը բոլորովին էլ չի գնում այն մասին, որպեսզի բանկերին ստիպել ընդունել ոչ ցանկալի գրավներ, դրանով իսկ նրանց ուսերին դնելով լրացուցիչ ռիսկեր: Հակառակը, խոսքը գնում է այն մասին, որպեսզի շուկայի այս ինստիտուցիոնալ պրոբլեմը լուծվի շուկայի բոլոր մասնակիցների շահերի շրջանակներում: Իսկ նման հնարավորություն, իմ կարծիքով, կա:
Ինչ անել
Ինչպես միշտ, սա ամենադժվար հարցն է: Եթե մենք որպես հիմք վերցնում ենք այն բանաձևը, որ զարգացած է հանդիսանում բանկային այն համակարգը, որտեղ ցանկացած շարժական և անշարժ ակտիվներ ավտոմատ կերպով բանկերի կողմից պետք է ընդունվեն որպես գրավ, և եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր համակարգը բավարարի այս չափանիշներին, ապա հարկավոր է ստեղծել բանկերի համար լրացուցիչ ռիսկերի ստեղծումը բացառող մեխանիզմներ, իրականացնելով այդ ռազմավարությունը: Սա բավականին ամբիցիոզ խնդիր է, որի լուծումը բանկային համակարգին, ինչպես նաև ողջ տնտեսությանը թույլ կտա կատարել համարյա հեղափոխական թռիչք:
Կոպիտ ձևով այս հարցի լուծումն ինձ համար կայանում է հետևյալում: Ես առաջարկում եմ ստեղծել գրավային ակտիվների իրացվելիության երաշխիքային Հիմնադրամ: Այդ հիմնադրամի գլխավոր խնդիրն ու ինստիտուցիոնալ առաքելությունը պետք է լինի բանկերին այն գրավների երաշխիքների տրամադրումը, որոնք առնվազն երկու ամսում ենթակա են աճուրդային իրացման:
Ի՞նչ նկատի ունեմ: Գրավի իրացվելիության պրոբլեմը դա, իր էությամբ, ժամանակի խելամիտ այն հատվածի պրոբլեմն է, որի ընթացքում բանկը կարող է իրացնել գրավը: Առաջարկում եմ որպես խելամիտ ժամանակահատված ընդուներ 2 ամիսը և ձևակերպելով դա օրենսդրորեն, այսինքն, բանկերին տրամադրել այնպիսի երաշխիքներ, որ իրացման ենթակա ցանկացած գրավ կիրացվի 2 ամսում: Ինչո՞ւմ է կայանում երաշխավորված իրացման մեխանիզմի էությունը:
Գրավի առարկայի աճուրդային իրացման համար սահմանվում է հարկադիր կատարողների կողմից իրացման հստակ և թափանցիկ կարգ, գնի աստիճանական իջեցմամբ, 2 ամիս հետո` սկսած գույքի իրացվելիության գնահատականից մինչև վերջնական գինը, օրինակ, իրացվելիության գնի 50% կամ 30% սահմաններում (կախված նաև բանկի նկատմամբ մնացորդային պարտավորության չափերից): Սխեման մշակվում է մանրակրկիտ կերպով` <վոլյունտարիզմի> որևէ արտահայտություններից խուսափելու համար: Եթե 2 ամիսների ընթացքում գրավը գնորդ չի ունենում, ապա այդ ժամանակից էլ սկսվում է Հիմնադրամի գործը, որը հանդես է գայիս որպես վերջին ատյանի գնորդ, գրավը գնելով աճուրդային վերջնական նվազագույն գնով: Բանկն իսկույն ստանում է իր փողը, իսկ Հիմնադրամը ձեռք բերված գույքը դնում է վաճառքի, հավելավճարով, սահմանափակված չլինելով իրացման ժամկետների մեջ: Այս գործունեության ռիսկը նվազագույն է, քանի որ Հիմնադրամում կկուտակվեն թերի գնահատված ակտիվներ, որոնց իրացման հավանականությունն, անգամ հավելավճարով, բավականին բարձր կլինի: Ամեն ինչ կախված է ժամկետներից` բանկերը սպասել չեն կարղ և չեն սպասի, այն ժամանակ, երբ Հիմնադրամը նման <շքեղություն> իրեն կարող է թույլ տալ, սպասելով գնային լավագույն կոնյունկտուրային:
Ասվածը բոլորովին էլ չի նշանակում, որ Հիմանդրամը արտասահմանյան վարկերի հաշվին պետք է դոտացնի բանկերի անհաջող վարկերը, իսկ բանկերը պետք է փակեն իրենց աչքերը ռիսկերի նկատմամբ, ամեն ինչ դնելով Հիմնադրամի ուսերին: Ակտիվների իրացվելիության արժեքի անկախ ինստիտուտը ոչ ոք դեռ չի վերացրել, հակառակը, պետությունը պետք է կտրուկ կերպով բարձրացնի գնահատող գործակալությունների պատասխանատվությունը: Բացի այդ, վարկի չափի կարգավորման ճանապարհով բանկը ցանկացած դեպքում մասնակցում է գրավային ակտիվների գնահատմանը, կախված գրավի գնահատումից, դրանով իսկ լրացուցիչ ձևով կարգավորելով իր ռիսկերը:
Գտնում եմ, որ նման ՀԻմնադրամի իրավաբանական կարգավիճակի ամենաօպտիմալ տարբերակը դա պետական-մասնավոր հատվածների համագործակցությունն է, քանի որ Հիմնադրամը պետք է լինի շահույթ հետապնդող կազմակերպություն: Հիմնադրամի համար նախնական միջոցները կարելի է ներգրավել ինչպես շահագրգիռ մասնավոր անձանցից, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից, քանի որ միաժամանակ լուծվում են նաև ինստիտուցիոնալ պրոբլեմներ: Իրականում, կպահանջվեն ոչ այնքան շատ միջոցներ, քանի որ Հայաստանում պրոբլեմային վարկերի բաժինը մեծ չէ:
Նման լուծման հսկայական առավելությունը կայանում է նրանում, որ մենք միանգամից արձակում ենք բանկերի ձեռքերը, թույլատրելով գրավը վերածել մի <սև արկղի>, որի տարողությունն իմանալն արդեն բանկի համար անիմաստ է` դրա համար վատնելով իր փողերն ու ժամանակը և կրկնօրինակելով գնահատող կազմակերպությունների աշխատանքը: Նոր իրականությունը բավականին պարզ կլինի` Հիմնադրամը բանկերին երաշխավորում է պրոբլեմային վարկերի գրավներով ցանկացած ակտիվի երկամսյա իրացվելիություն, իսկ փոխարենը խոստանում են որպես գրավի առարկա անվերապահորեն ընդունել ցանկացած շարժական և անշարժ ակտիվներ, որոնք ունեն անկախ գնահատողի շուկայական գնահատականը: Նման պայմաններում գրավային ակտիվների սուբյեկտիվ սահմանափակումները դառնում են անիմաստ:
Այս մեխանիզմը լիովին համապատասխանում է բանկերի շահերին, տալով նրանց ամբողջովին բիզնես-նախագծերի ֆինանսավորման վրա կենտրոնանալու հնարավորություն: Ընդհանուր առմամբ այս որոշումը հնարավորություն կտա տնտեսության մեջ կտրուկ բարձրացնել բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը, որը ներկայումս գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա, և դա կարող է հանդիսանալ լուրջ հակաճգնաժամային միջոցառում: Իսկ նման Հիմնադրամի գործունեության մուլտիպլիկատիվ արյունավետությունը կլինի հսկայական:
Էդուարդ Նաղդալյան
“Դելովոյ Էքսպրես” թերթի գլխավոր խմբագիր
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ