Հինգշաբթի, 17 Փետրվարի 2011 19:55
Ըստ բանկերի գործունեության վերլուծության, Ամերիաբանկը և ACBA-Credit Agricole Bank-ը բաժանել են գրաված դիրքերով առաջատարի դիրքերը
Արմինֆո. Ըստ բանկերի գործունեության վերլուծության, Ամերիաբանկը և ACBA-Credit Agricole Bank-ը բաժանել են գրաված դիրքերով առաջատարի դիրքերը: Ըստ ԱրմԻնֆո ռեյտինգային, մարկետինգային գործակալության տեղեկատվության, Հայաստանի բանկային համակարգի վերլուծությունը ցույց է տվել, որ 2010 թվականի արդյունքներվ առաջին տեղը, որը նախատեսված է բոլոր ուղղություններով ակտիվորեն աշխատող, կամ ունիվերսալ բանկի համար, առայժմ մնում է դատարկ: 2009 թվականի չորրորդ եռամսյակից դատարկ էր նաև երկրորդ հորիզոնականը, իսկ արդեն երրորդ եռամսյակում այն իրար մեջ բաժանել են Ամերիաբանկը և ACBA-Credit Agricole Bank-ը:
Տարվա կտրվածքով Ամերիաբանկը երեք տեղով դեպի վեր թռիչք է կատարել: Իսկ ACBA-Credit Agricole Bank-ը, բալելավելով որոշ ցուցանիշներ, վերականգնել է իր դիրքերը, մրցակցին տալով մտորելու հնարավորություն:
Նշենք, որ 2009 թվականի երկրորդ եռամսյակից, բանկային համակարգի վերլուծության ընթացքում, կապված յուրաքանչյուր բանկի կողմից զբաղեցրած դիրքի հետ, նախկինում հաշվի առնված դիրքերի հետ մեկտեղ ¥ընդհանուր կապիտալ, ակտիվներ, վարկային ընդհանուր ներդրումներ, տնտեսության վարկավորում, պետպարտատոմսերում ներդրումներ, պարտավորություններ, ներգրավված միջոցներ, վերլուծվող ժամանակահատվածի չբաշխված շահույթ¤ ընդգրկվել են նաև բանկերի դիրքերն ըստ լորո- և նոստրո- հաշիվների, ֆիզիկական անձանց վարկերի, ցպահանջ պարտավորությունների, միջբանկային ավանդներով և վարկերով ներգրավված և տեղաբաշխված ժամկետային ավանդների: Սույն քանակական վերլուծությունը ցույց է տալիս բացառապես այս կամ բանկի ակտիվության աստիճանը բանկային գործունեության բոլոր հատվածներում, և երբեք չի խոսում ցուցանիշների որակի մասին ու չի էլ կարող հիմք ծառայել ներդրումային որոշումներ կայացնելու համար: Ըստ վերլուծության, իրենց դիրքերը վատացրել են 6 բանկեր, իսկ բարելավել`նույնպես 6 բանկ: Մնացած 9 բանկերի դիրքերը մնացել են անփոփոխ: Չորրորդ տեղում է HSBC Բանկ Հայաստանը, հինգերորդ տեղը բաժանել են ՎՏԲ-Հայաստան Բանկը և Արդշինինվեստբանկը:
Հաջորդ տեղերը զբաղեցրել են` Յունիբանկը` 6 տեղ, Հայբիզնեսբանկը` 7 տեղ, Կենվերս Բանկը` 8 տեղ: Իններորդ տեղը մնացել է դատարկ: Տասներորդ տեղն իրար մեջ բաժանել են Արարատբանկը, Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբը և Ինեկոբանկը:
Այնուհետև, Արցախբանկը`11 տեղ, Անելիք Բանկը և Հայէկոնոմբանկը` 12 տեղ: 13-րդ տեղը, փառք աստծո, մնացել է դատարկ: Մելլաթ բանկը զբաղեցրել է 14 տեղը, Արմսվիսբանկը` 15 տեղ, Byblos Bank Armenia` 16 տեղ, Զարգացման Հայկական բանկ և Պրոմետեյ բանկ` 17 տեղ, ProCredit Bank` 18 տեղ: 19-րդ տեղը մնացել է դատարկ և ԲՏԱ Բանկ` 20 տեղ: