Ուրբաթ, 18 Փետրվարի 2011 12:27

Հայաստանից «մտքերի արտահոսքը» հանդիսանում է անբարենպաստ տնտեսական հեռանկարների արդյունք


ԱրմԻնֆո. Գործազրկությունը ճգնաժամի ընթացքում, անգամ աշխարհի ամենահզոր պետություններում, դարձավ գլխավոր պրոբլեմներից մեկը և, բնական է, որ չր կարող չսրվել հատկապես տնտեսության կառավարման արատավոր համակարգ ունեցող երկրներում, ինչպիսին արդեն երկար տարիներ հանդիսանում է մեր երկիրը: Գործազրկությունը կարևորագույն տնտեսական կարևորագույն ինդիկատոր է, որը բացահայտում է ընթացող տնտեսական գործընթացների էությունը, ինչպես նաև արտադրության միտումները, միաժամանակ որոշելով գործարար-ակտիվությունը և շատ այլ բաներ: Ցավոք, հենվելով միայն գործազրկության վերաբերյալ պաշտոնական տվյալներին դժվար է ճշգրտորեն վերլուծել կամ գնահատել աշխատանքի շուկան, մանավանդ, որ գործազրկության իրական մակարդակը տարբերվում է պաշտոնականից: Հայաստանի աշխատանքի շուկայում ընթացող գործընթացները գնահատելու խնդրանքով ԱրմԻնֆո գործակալությունը խնդրել է Զբաղվածության մասնավոր գործակալությունների ոլորտի Միության նախագահ, Հայաստանում ամենաառաջին կադրային գործակալություններից մեկի, «Տանժեր» ընկերության հիմնադիր, Նանա Հերունուն:

Տիկին Հերունի, Ձեր գործակալությունն արդեն 10 տարի է ինչ շուկայում է և, անկասկած, այդ ժամանակահատվածում հասցրել է ձևավորել հաճախորդների բավականին լուրջ բազա, որի շնորհիվ էլ կարելի է ընդհանուր պատկերացումներ կազմել Հայաստանի աշխատանքի շուկայում ընթացող միտումների, ինչպես նաև այդ շուկայի ապագայի մասին…


Նախքան աշխատանքի շուկայում տիրող իրավիճակը մեկնաբանելը կնշեի, որ «Տանժեր» ընկերությունը մասնագիտանում է օտարերկրյա գործատուների համար կադրեր փնտրելու ուղղությամբ, նրանց համար ընտրելով ղեկավար, ինչպես նաև բարձր և միջին օղակների կադրեր: Բնական է, մենք աշխատում ենք նաև տեղական կազմակերպությունների հետ, նրանց համար ընտրելով որակյալ մասնագետների: Սակայն, գործունեության առաջին օրվանից որոշեցինք մեր որոշակի «նիշան» ունենալ շուկայում և գործնականում չենք զբաղվում ցածր օղակների աշխատողների օրինակ, տաքսի ծառայությունների, մանրածախ առևտրի, հասարակական սննդի և այլ ոլորտների աշխատակիցների զբաղվածության հարցերով: Վերադառնալով շուկայում տիրող միտումներին, օրինակ, կարելի է նշել ինժեներա-տեխնիկական մասնագետների աճող պահանջարկը: Դեռևս մեծ պահանջարկ ունեն նաև IT-մասնագետները: Բարձր պահանջարկ ունեն նաև վաճառքի մենեջերները, տուր-մենեջերները, գրասենյակային աշխատողները, մասնավորապես, իրավաբանները և, իհարկե, հաշվապահները:

Այսինքն գործատուները բարձրակարգ մասնագետների պահանջարկ ունեն: Իսկ այդ պահանջն այսօր բավարարվո՞ւմ է:

Իհարկե, լավ մասնագետներ քիչ կան, սակայն այդ պրոբլեմը մեր երկրում նորություն չէ: Նրանց պակասը մենք զգում էին 10 տարի առաջ և շարունակում ենք զգալ նաև ներկայումս: Ցավոք, բարձրակարգ բոլոր մասնագետներն էլ, մանավանդ IT ոլորտի, արդեն վաղուց գտնվում են այլ երկրներում: Սակայն, այդ մասնագետների ծառայությունների դիմաց Հայաստանում արդեն սկսել են վճարել բավականաչափ լավ: Այնպես որ, այն տպավորությունը, որ Հայստանում աշխատանք չկա` սխալ է:

Իսկ հաճա՞խ է պատահում, որ ազատ աշխատատեղերը դատարկ են լինում, պարզապես, համապատասխան մասնագետների բացակայության հետևանքով:

Կան ազատ աշխատատեղեր, որոնք համապատասխան մասնագետի բացակայության պատճառով, ամիսներով մնում են թափուր: Դրանք հիմնականում IT- ոլորտի աշխատատեղեր են: Դժվար է նաև պրովիզոր-դեղագործի որոնման և ընտրության հարցը, որոնց պահանջարկը գնալով աճում է:

Տիկին Հերունի, Ձեր գնահատականերով աշխատանքի շուկայում տիրող իրավիճակը, ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, միջնաժամկետ ապագայում, կարո՞ղ է արդյոք փոփոխվել:

Բնական է, մենք սպասում ենք, որ այդ իրավիճակը կբարելավվի: Որավհետռև դեռ նախաճգնաժամային փուլում միջազգային բազմաթիվ խոշոր ընկերություններ, որոնք իրենց ցանցն ունեն շատ երկրներում, նախատեսել էին իրենց մասնաճյուղերը բացել նաև Հայաստանում: Ցավոք, ճգնաժամի ամենաակտիվ փուլում այդ կազմակերպությունները բոլորն էլ դադարեցրին իրենց նախագծերը, իսկ որոշ ընկերություններ ընդհանրապես փակեցին իրենց գործող մասնաճյուղերը Հայաստանում: Սակայն, 2009 թվականին սկսեցին տեղի ունենալ արդեն հակադարձ միտումները, շուկան որոշակիորեն աշխուժացավ, որոշ միջազգային ընկերություններ անգամ սկսեցին վերականգնել իրենց նախագծերը Հայաստանում, բացելով մասնաճյուղեր: Սակայն, թե ինչպիսի թափով կզարգանա շուկան առաջիկա տարիներին, դեռևս պարզ չէ:

Մի շարք տեղական գործակալություններ աշխատանքի տեղավորման ծառայություններ են մատուցում նաև արտասահմանում: Ինչպիսի՞ լրջությամբ են այդ ծառայությունները պահանջված մեր քաղաքացիների կողմից:

Նորություն չէ, որ երկիրը լքել ցանկացողների թիվը մեծ է: Շատ ուսանողներ արտասահման են գնում փոխանակման ծրագրերով, պրակտիկայի: Լավ կլիներ, որ փորձ ձեռք բերելուց հետո նրանք վերադառնային հայրենիք, սակայն, բնական է, հաշվի առնելով մեր երկրում առկա իրականությունը, հնարավորության դեպքում մնում են այնտեղ: Արտասահմանում մասնագիտության գծով աշխատանք են փնտրում նաև բարձրակարգ մասնագետները: Սա ծայրաստիճան բացասական երևույթ է և հարկավոր է դրա դեմ պայքարել պետական մակարդակով, մշակելով նրանց աշխատանքի տեղավորման որոշակի պետական ծրագրեր, մի խոսքով, նրանց համար ստեղծելով համապատասխան խթաններ ու պայմաներ: Արտասահմանում պոտենցիալ ունեցող լավ մասնագետներին գնահատում են և նրանց միշտ էլ, այսպես ասած, «ձեռքից ձեռք են խլում», ընդ որում, արդեն ուսանողական նստարանից: Իսկ մենք, հակառակը, ցրիվ ենք տալիս մեր լավագույն կադրերը:

Պետք է նշեմ, որ վերջերս նկատվում են միտումներ, երբ մեր որոշ հայրենակիցներ, որոնք վաղուց արդեն հիմնավորվել էին արտասահմանում, վերադառնում են հայրենիք: Նրանց թիվը, իհարկե, չի կարելի համեմատել հայրենիքը լքողների թվի հետ: Եթե ստեղծվեին ավելի բարենպաստ տնտեսական, մասնավորապես, սեփական բիզնեսը վարելու պայմաններ, ապա վերադառնալ ցանկացողների թիվն անհամեմատ մեծ կլիներ:

Ի դեպ, պատասխանելով Ձեր հարցին, ասեմ, որ ըստ Հայաստանի գործատուների Միության հետազոտությունների, արտասահմանում մեր քաղաքացիների աշխատանքի տեղավորմամբ չի զբաղվում ոչ մի կադրային գործակալություն, բացառության մեկի, որն աշխատանքի է տեղավորում Ռուսաստանում: Դա մտորումների տեղիք է տալիս այն անձանց համար, որոնց Հայաստանի սահմաններից դուրս աշխատանք են առաջարկում: Պատրաստվելով արձագանքել նման առաջարկությանը, հարկավոր է առնվազն մանրազնին ուսումնասիրել այդ գործակալության գնանցման իրավական հիմքերը: Հարկավոր է մանրազնին քննարկել նաև գործակալության հետ պայմանագրի պայմանները, ինչպես նաև պահանջել, որպեսզի ցույց տան Հայաստանում գտնվող գործակալության և արտասահմանում գտնվող նրա գործընկերոջ միջև պայմանագիրը: Իսկ ավել լավ կլիներ խորհրդակցել իրավաբանի հետ, հետագայում լուրջ պրոբլեմների հետ չբախվելու համար:

Տիկին Հերունի, ըստ պաշտոնական տվյալների, 2010 թվականին գործազրկության
մակարդակը հասավ յոթ տոկոսի: Ձեր կարծիքով, ինչքանո՞վ են պաշտոնական տվյալները
տարբերվում գործազրկության իրական տվյալներից:


Դժվար է Հայաստանում իրական գործազրկության վերաբերյալ որևէ գնահատականներ տալ, մանավանդ, կարծում եմ, որ իրական ցուցանիշը շատ ավելի բարձր է, չէ՞ որ ոչ բոլոր գործազուրկներն են գրանցվում:

Ի՞նչն է այսօր խանգարում Հայաստանում աշխատանքի քաղաքակիրթ շուկա ստեղծելուն: Ինչպե՞ս կարելի է շուկան մաքրել անբարեխիղճ դերակատարներից: Չէ՞ որ նրանց գործունեությունը բարեխիղճ ընկերությունների համար ստեղծում է հեղինակության հետ կապված ռիսկեր…

Ցավոք, կադրային գործակալությունների նկատմամբ հասարակական կարծիքը չափազանց բացասական է: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նման ընկերությունները հեշտությամբ բացվում և նույնպիսի հեշտությամբ էլ փակվում, հաճախ նաև անհետանալով ու խաբելով բազմաթիվ մարդկանց: Ընդ որում, հասարակության մեջ նման կազմակերպությունների ծառայություններին չդիմելու հաստատուն ցանկություն է ձևավորվում: Նման իրավիճակն առողջացնելու և կարգավորելու նպատակով անցյալ տարի Հայստանի արդյունաբերողների և գործատուների Միությանը կից ստեղծվեց Զբաղվածության մասնավոր գործակալությունների ոլորտի Միությունը: Ես հանդիսանում եմ այդ միության նախագահը: Այդ կառույցի նպատակը կայանում է նրանում, որ որպեսզի կոորդինացնի Միության մասնակիցների գործունեությունը, նպաստելով պրոբլեմների լուծմանը, կապված անբարեխիղճ մասնակիցների գործունեության հետ, այսինքն, պաշտպանել զբաղվածության մասնավոր գործակալությունների իրավունքները, ինչպես նաև նպաստել ոլորտի սոցիալական գործընկերության իրավական բազայի կատարելագործմանը:

Այսինքն, այսօր զբաղվածության մասնավոր գործակալությունների գործունեությունը ոչ մի կերպ չի՞ կարգավորվում պետության կողմից:

Դեռևս 2000 թվականին, երբ բացում էինք մեր ընկերությունը, նման կազմակերպությունների լիցենզավորումը պարտադիր պայման էր, ինչով զբաղվում էր Սոցիալական ապահովության նախարարությունը: 2002 թվականին լիցենզավորումը վերացվեց: Ներկայումս նախարարույթունը նորից ցանկանում է վերականգնել զբաղվածության մասնավոր գործակալությունների պարտադիր լիցենզավորումը: Սակայն մեր գործունեության կարգավորումը նախարարությանը փոխանցելը մենք համարում ենք ավելորդ, և այս հարցում մեզ սատարում է նաև Արդունաբերողների և գործատուների Միությունը: Բոլորս էլ լավ ենք հիշում, թե ինչպիսի հեշտությամբ էին այդ լիցենզիաները տրամադրվում: Նույն բանը կարող է կրկնվել նաև հիմա, ավելին, ինչպես և նախկինում, նման կարգավորումն այս ոլորտում կաառաջացնի լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր: Սյնուամենայնիվ գտնում եմ, որ անհրաժեշտ է այնպիսի մի մարմնի գոյությունը, որը մանրամասն տեղեկատվության կտիրապետեր այս կամ այն զբաղվածության գործակալության հուսալիության վերաբերյալ: Դա աշխատանք փնտրողներին կօգներ խույս տալ անբարեխիղճ մասնակիցների հետ «հանդիպելուց»:

Աշխատանքային օրենսդրությունը նպաստո՞ւմ, թե՞ խանգարում է աշխատանքի շուկայի զարգացմանը:

Աշխատանքային գործող օրենսդրությունը, ինչպես ցանկացած օրենսդրություն, կատարյալ լինել չի կարող, այն մշտապես գտնվում է լրացումների ու փոփոխությունների փուլում: Մասնավորապես, այն չի լուծում, իմ կարծիքով, շուկայի ամենաարդիական խնդիրներից մեկը: Խոսքը գնում է «վոլոնտյորների» գործունեության իրավական կարգավորման բացակայության մասին, մեր օրենսդրությունում «վոլոնտյոր» հասկացությունը բացակայում է: Դա պրոբլեմներ է առաջացնում ինչպես իրենց, վոլոնտյորների, որոնց աշխատանք փնտրելու փորձերը դատապարտված են անհաջողության, այնպես էլ գործատուների համար, որոնք իրավունք չունեն ընկերությունում պահել վոլոնտյորների: Եթե գործատուն աշխատանքի է ընդունում վոլոնտյորին, պարտավոր է նրան գրանցել և վճարել գոնե նվազագույն աշխատավարձ, հակառակ դեպքում կարող է տուգանվել: Այս պրոբլեմները, բնականաբար, փոխում են գործատուների գերադասությունները` փորձ ունեցող աշխատակիցների օգտին:

Ստացվում է, որ գործատուների ընտրությունը դեռևս կանգ է առնում փորձ ունեցող աշխատակիցների վրա: Այստեղից կարելի է գալ հետևության, որ մեր գործատուներն առայժմ չեն ցանկանում ներդրումներ կատարել իրենց կադրերում, ինքնուրույն աճեցնելով նրանց:

Վերջերս մեր գործատուների մոտ նկատվում է մարդկային ռեսուրսների կարևորությունը հասկանալու և դրանց զարգացմումը ֆինանսավորելու միտումներ: Սակայն, ցավոք, դրանք բացառիկ դեպքեր են: Հիշեցնեմ, որ ըստ արտասահմանյան փորձագետների գնահատականների, ձեռնարկության հաջողության 80 տոկոսը կախված է մարդկային կապիտալից: Հետևաբար, «Կադրերն են որոշում ամեն ինչ» լոզունգն արդիական է նաև այսօր: Սակայն, մեր որոշ գործարարներ անգամ հպարտանում են իրենց կադրերի հոսունությունով, հավանաբար չկասկածելով, որ ձեռնարկության համար դա շատ վատ ցուցանիշ է և խոսում է ընկերությունում, առնվազն, գրագետ մենեջմենտի բացակայության մասին:

Բարեկամներին ու ծանոթներին աշխատանքի ընդունելու ավանդույթը, հավանաբար, դեռ շատ կխանգարի իրոք տաղանդավոր երիտասարդների աշխատանքի տեղավորելուն…

Ցավոք, այդ ավանդույթն ինչ-որ տեղ դեռևս պահպանվել է: Սակայն, այնուամենայնիվ միտումները տանում են նրան, որ գործատուն, հասկանալով անաշխատունակ բարեկամին աշխատանքից ազատելու հետ կապված առաջիկա դժվարությունները, ավելի շատ է սկսում ձգտել աշխատողների ընտրության ավելի քաղաքակիրթ մեթոդներին: Երբեմն բարեկամին աշխատանքից ազատելու համար գործատուներն ստիպված են լինում դիմել կադրային աուդիտ իրականացնող կազմակերպությունների: Նրանք գործատուներին օգնում են բացահայտել այս կամ այն աշխատակցի ցածր արտադրողականության պատճառները և արդեն այս մասնագետների օգնությամբ գործատուն փորձում է բարեկամին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ցավոք Հայաստանում աշխատանքից ազատելու քաղաքիրթ տարբերակները բացառություն են կազմում` սկսած իրավական տարրական խախտումներով և վերջացրած պերսոնալի «դուրս մղման» նախապես անհաջող ու ագրեսիվ տակտիկայով: Մեր ընկերությունն առաջարկում է Հայաստանի համար նորույթ հանդիսացող, բայց, հուսով եմ, հեռանկարային մի ծառայություն` աութփլեյսմենթի ծառայությունը, որն իրենից ներկայացնում է ընկերության և աշխատակիցների միջև աշխատանքային հարաբերությունները դադարեցման ձևը և նախատեսում է աշխատանքից ազատված աշխատակիցներին աշխատանքի տեղավորման հարցում օգնելու նպատակով մասնագիտացված կազմակերպությունների ներգրավումը: Այսպիսով, աութփլեյսմենթի ծառայությունը թույլ կտա պահպանել «լավ գործատուի» հեղինակությունը, դրանով իսկ կանխարգելելով աշխատողների արտադրողականության հնարավոր իջեցումը, միաժամանակ կրճատելով այն ծախսերը, որոնք կարող են կապ ունենալ գործատուի և աշխատանքից դուրս եկող աշխատողի միջև իրավական հարցերի ճշգրտման հետ: Միջազգային ընկերությունների համար աութփլեյսմենթը կադրային քաղաքականության սովորական պրոցեդուրա է: Հուսով եմ, որ այն տարածում կգտնի նաև մեզ մեր երկրում: Մեր ընկերությունը զբաղվում է նաև աշխատողների Աութսթաֆինգի և Աութսորսինգի ծառայություններով, որոնցից առայժմ օգտվում են հիմնականում արտասահմանյան ընկերությունները:

Տիկին Հերունի, որքա՞ն «ռեզյումեներ» եք ունեցել 2010 թվականին: Ինչպե՞ս է այդ ցուցանիշը փոփոխվել 2009 թվականի համեմատ:

2010 թվականին, 2009 թվականի համեմատ գրանցվել է 20 տոկոսով ավելի մարդ: Իրականում, քանակական ցուցանիշները մեզ չեն հետաքրքրում, քանի որ մենք ակտիվորեն աշխատում ենք որակական ցուցանիշների վրա:

Ճգնաժամային փուլում լուրջ անկում ապրեց շինարարության ոլորտը: Ինպե՞ս դա անդրադարձավ Ձեր ցուցանիշների վրա:

Շինարարության ոլորտն իրոք, լրջորեն տուժեց ճգնաժամից, այնուամենայնիվ, շինարար-ինժեներների պահանջարկ միշտ էլ կա: Կան անգամ ընկերություններ, որոնք պատրաստվում են Հայաստանում բացել իրենց մասնաճյուղերը:

Ինչպիսի՞ աշխատավարձի են հավակնում մեր աշխատանք փնտրողները: Նրանց պահանջները համապատասխանո՞ւմ են իրենց ունակություններին ու գիտելիքներին:

Մեր գործակալության հետ պայմանագրի գրանցման և կնքման ժամանակ աշխատանք փնտրողները նշում են աշխատավարձի ցանկալի մակարդակը, ինչպես նաև աշխատանքային օրվա տևողությունը, ցանկալի թափուր տեղերը և այլն: Բնական է, տարբեր փնտրողներ ունենում են տարբեր նախապատվություններ, հետևաբար դժվար է նշել աշխատավարձերի որևէ միջին մակարդակ: Սակայն, նշեմ, որ, լավ գիտելիքներ ու փորձ չունեցող փնտրողները հաճախ նշում են բարձր աշխատավարձեր: Նման դեպքերում մենք, որպես կանոն, նախապես զգուշացնում ենք աշխատանքի տեղավորման հետ կապված դժվարությունների մասին, դատարկ խոստումներով չհուսադրելու համար:

Աշխատանքում մեզ ամենից շատ օգնում է այն, որ աշխատում ենք առավելագույնս հասկանալ թե աշխատանք փնտրողների, և թե գործատուների պահանջները: Հետևաբար, գրանցման ժամանակ խնդրում ենք ռեզյումեն լրացնել գրավոր, քանի որ ձեռագրով էլ կարելի է որոշել մարդու բնութագիրը: Այն, թե ինչպես է նա ձևավորում իր ռեզյոմեն, շատ բան է ասում նրա հակվածությունների ու ընդունակությունների մասին: Բացի այդ, փնտրողին գրանցելիս մեր աշխատակիցները նրա հետ զրուցում են, ինչը թույլ է տալիս թեթևացնել նրան անհրաժեշտ թափուր աշխատատեղի որոնման գործընթացը:


Էլիտա Բաբայան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
07.05.2024
RUB4.260.00
USD387.73-0.19
EUR417.55-0.28
GBP486.33-1.48
CAD283.43-0.24
JPY25.10-0.12
CNY53.72-0.10
CHF427.39-0.92