Ուրբաթ, 3 Ապրիլի 2015 17:40
Հայկական Idram և ռուսաստանյան Յանդեքս.Դենգի վճարային համակարգերը ներդրել են դեպի Հայաստան դրամական փոխանցումների նոր ծառայություն
ԱրմԻնֆո. Հայկական Idram և ռուսաստանյան Յանդեքս.Դենգի վճարային համակարգերը ներդրել են դեպի Հայաստան դրամական փոխանցումների նոր ծառայություն: Ապրիլի 1-ից օգտատերերը հնարավորություն են ստացել իրենց միջոցները «Յանդեքս.Դենգիե դրամապանակներից փոխանցեն հայկական Idram-ի իրենց հաշիվներին: Այս մասն է հաղորդում MoneyNews-ը:
Նշվում է, որ դրամական միջոցներն ուղարկելու համար բավական է նշել գումարը և հաշվի համարն Idram-ում, որից հետո հաստատել գործարքը: Դրամական միջոցներն ավտոմատ փոխարինվում են հայկական դրամով և մի քանի րոպեում նստում ստացողի դրամապանակին: Միջնորդավճարը գանձվում է ուղարկողից, որը կազմում է 3%+15 ռուբլի:
Հիշեցնենք, որ «Յանդեքս.Դենգիե համակարգը թույլ է տալիս դեպի Հայաստան փոխանցումներ կատարել նաև այլ ձևով, մասնավորապես, բանկային քարտերի և հաշիվների վրա: Այս դեպքում էլ միջնորդավճարը նույնն է, բայց գումարի փոխանցման արագությունը կախված կլինի ստացող-բանկից: Դրամական միջոցների փոխանցման ձևերը բանկային հաշիվներին, ինչպես նաև դրամապանակներին, Idram համակարգում մատչելի է միայն «Յանդեքս.Դենգիե համակարգի նույնականացված օգտատերերի համար:
«Idramե ՍՊԸ-ն հանդիսանում է IDRAM վճարային համակարգի (գործում է 2004 թվականից) օպերատորը և հիմնադրվել է 2008 թվականի մայիսի 8-ին:
Ընկերությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին («Դրամական փոխանցումների լիցենզիա N 13ե): «Idramե ՍՊԸ-ն առաջինն է Հայաստանում ստացել էլեկտրոնային փող թողարկելու թույլտվությունը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2012 թվականի մարտի 6-ին: Ընկերության գործունեության նպատակն է ինտերնետ միջավայրում զարգացնել դրամական փոխանցումների և այլ վճարումների իրականացման հնարավորությունները: Idram-ն օգնում է մարդկանց տնօրինել իրենց ռեսուրսները՝ այսօրվա պահանջներին համապատասխան, այն է՝ խնայել ժամանակն ամենօրյա վճարումներն իրականացնելիս, գործարքները կատարել համակարգչից կամ սմարթֆոնից՝ զերծ մնալով, օրինակ, հերթեր կանգնելու անհարմարություններից: Կոմունալ վճարումներ, վարկերի մարում, ներքին դրամական փոխանցումներ, առևտուր առցանց խանութներից… և բազմաթիվ այլ գործարքներ այսօր հնարավոր է իրականացնել առցանց՝ անվճար գրանցվելով Idram համակարգում և ձեռք բերելով հաշվառման հաշիվ: