Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2015 16:23
ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015 թվականի մարտին կազմլ է 0.2%, իսկ տարեկան արժեզրկումը` 15,3%
ԱրմԻնֆո. ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015 թվականի հունվար-մարտին կազմել է 3%, 2014-ի նույն ժամանակահատվածի 2.2% արժեզրկման համեմատ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, միայն մարտի դրամն արժեվորվել է (ռեվալվացիա) ԱՄՆ դոլարի նկատմամբ` 0.2% (տարեկան արժեզրկումը` 15,3%): 2015-ի մարտին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 477.7 դրամ / $ 1, 2014-ի մարտի 414.22 դրամ / $ 1-ի համեմատ:
Ըստ աղբյուրի, սպառողական շուկայում 2015-ի մարտին արժեզրկումը կազմել է 0.1% (տարեկան գնաճը` 5.8%), իսկ հունվար-մարտին գնաճը կազմել է 2,3% (տարեկան գնաճը` 5.1%): Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի մարտին գնանկում կազմել է 0.4%, որն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի համեմատ դրամի 0.7% արժեզրկու, իսկ գնաճը 2014-ի հունվար-մարտին կազմել է 1.2%, որն ուղեկցվել է դոլարի նկատմամբ 2.2% արժեզրկումով, իսկ 2014 թվականի մարտին 2013-ի մարտի համեմատ գնաճը կազմել է 3.8%, որն ուղեկցվել է դրամի 0.1% արժեվորումով: 2013-ի մարտին գնաճը կազմել է 1.8%, ուղեկցվեց ԱՄՆ դոլարի է համեմատ դրամի 1,8% արժեզրկումով, 2013-ի հունվար-մարտին գնաճը կազմել է 2.9%, արժեզրկումը`2.2%, իսկ 2013 թվականի մարտի համեմատ, 2012-ի մարտին գնաճը կազմել է 3.4%, որն ուղեկցվել է դրամի 6.5% արժեզրկումով: 2012-ի հունվար-մարտին գնաճը կազմել է 2.7%, արժեզրկումը` 1.5%: Միայն 2012-ի մարտին սպառողական գների աճը կազմել է 0.1%, 2011-ի հունվար-մարտին գնաճը կազմել է 5.2%, իսկ դրամի արժեզրկումը` 2,2% (միայն 2011 թ. մարտին գնաճը կազմել է 0.8%, իսկ դրամի արժեզրկումը`0.9%):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թվականին Հայաստանում դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել է 14.1%, իսկ միայն դեկտեմբերին` 10%, իսկ գնաճը 2014-ին կազմել է 4,6% (դեկտեմբերի գնաճը` 3%): 2013 թվականին դոլարի նկատմամբ դրամի արժեվորումը կազմել է 0.1%, իսկ դեկտեմբերին արժեզրկումը կազմել է 0.1%, իսկ գնաճը 2013-ին կազմել է 5.6% (դեկտեմբերի գնաճը կազմել է 1.1%): 2012-ին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել է 5.9%, իսկ դեկտեմբերին արժևորումը կազմել է 0,3%, գնաճը 2012-ին կազմել է 3.2% (դեկտեմբերի գնաճը`2.1%):