Ապրիլի27-30-ըներառյալ արտարժույթի միջբանկային շուկան և բորսայի արտարժութային հարթակը ցուցաբրեցին պասիվություն: Այդ շաբաթվա ընթացքում արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալները կրճատվեցին 52.6%, իսկ բորսայում արտարժութային գործարքների ծավալը կրճատվեց 21.3%: Այս պայմաներում ՀՀ դրամի արժեզրկումը շարունակվեց, աճելով 2 կետով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հաշվետու շաբաթվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթով գործարքների ծավալը կազմելէ 4.8 մլն.դոլար, 476.24 դրամ/դոլարմիջինփոխարժեքով, ընդորում, առավելագույնծավալներովգործարքներըտեղիենունեցելապրիլի27-ին` 3,8 մլն.դոլար: Ապրիլի28-ինբորսանչիգործել: Իսկարտարժույթիմիջբանկային շուկայումիրականացվածգործարքներիծավալըկազմելէ900 հազար դոլար, 475.71 դրամ/դոլարմիջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 27-30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքները հաճախորդների հետ) բանկերի կողմից գնվել է 72.8 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 50%) 474.83 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 85.7 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`84%), 475.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9.3 մլն.եվրո, 516,08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 2 անգամ) և վաճառվել է 12.7 մլն. եվրո (շաբաթվա աճը` ավելի քան 3 անգամ) 519.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 847.4 մլն. ռուբլի (շաբաթվա աճը` 2 անգամ), 9.11 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 228.5 մլն.ռուբլի (շաբաթվա աճը`ավելի քան 2 անգամ) 9,27 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
2014 թվականի ապրիլի20-26-ը Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28.3 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ ՀՀ դրամով վարկերի ծավալը աճել է 15%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`51%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվեց փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն. դոլարի արտարժութային գործարք, ընդորում, ամսականծավալներովաչքիէընկելնոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկեց մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: 2014 թվականին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընդհանուր հաշվով արժեզրկվեց 40%, հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ առավելագույն և հուլիսի` 406 դրամ նվազագույն սահմանաչափերը: 2015 թվականի մարտինՀայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 478 դրամից իջեավմինչև 472 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 534 դրամից նվազել է մինչև 509 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.8 դրամից աճեցմինչև 8.3 դրամ/ռուբլի: Ապրիլից ՀՀ դրամը կրկին սկսեց արժեզրկվել, ապրիլի 30-ին դոլարի նկատմամբ ձևավորելով 477 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 530 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 9,5 դրամ/ռուբլի փոխարժեք: