Արմինֆո. Արտարժութային ներարկումները ծայրահեղ միջոց են, բայց Կենտրոնական բանկն արդեն սպառել է ՀՀ դրամի արժեզրկումը զսպող բոլոր գործիքները: Փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Անկասկած, նման հաճախակի միջամտությունները կարող են սպառել երկրի պահուստային ֆոնդերը, բայց ԿԲ-ն այլ ընտրություն չունի: Դա անհրաժեշտ է գնաճը զսպելու համար»,-պարզաբանել է տնտեսագետը:
Միևնույն ժամանակ նա նկատել է, որ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ, որտեղ տեղի ունեցավ ազգային արժույթների կտրուկ արժեզրկում, Հայաստանի միջազգային պահուստները կրճատվեցին ոչ այնքան մեծ չափերով: «Ղազախստանում, Վրաստանում, Ադրբեջանում, չխոսելով արդեն Ռուսաստռանի մասին, պահուստային ֆոնդերը բառացիոներն գոլորշիացան»,-հավելել է նա:
Նշենք, որ 2016 թվականին ԿԲ առաջին խոշոր միջամտությունները տեղի է ունեցան հունվարի 15-ին – 32.4 մլն.դոլար և հունվարի 29-ին – 23.8 մլն.դոլար, փետրվարի 5-ին` 26.5 մլն.դոլար և փետրվարի 12-ին` 16.2 մլն.դոլար, իսկ 2015 թվականի խոշոր միջամտություները տեղի էին ունեցել օգոստոսի 28-ին`95 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին` 22.2 մլն դոլար և հոկտեմբերի 2-ին` մոտ 6 մլն դոլար: Տարեսկզբից ԿԲ շարունակում էր շաբաթական միջամտությունները, փորձելով զսպել փոխարժեքի աճը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում 2016 թվականի սկզբին փոխարժեքը 482 դրամից աճել է մինչև 496 դրամ, այդ մակարդակում պահապանվելով ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2016 թվականի հունվարին նվազել են 1,7%, մինչև 1740.2 մլն.դոլար: 2015 թվականին այդ ցուցանիշն աճել էր 18,9%, մինչև 1,5 մլրդ.դոլարից մինչև 1,8 մլրդ.դոլար, 2014 թվականի 35 % անկման փոխարեն:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |