Արմինֆո. Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը չի բացառում «Նաիրիտե գործարանի վերագործարկումը: «Բանակցություններ են վարվում ձեռնարկության վերագործարկման ուղղությամբ: Հեռանկարների և հնարավորությունների մասին հնարավոր կլինի խոսել մինչև ապրիլի 1-ը` ռուսական կողմի առաջարկությունների հիման վրաե, - մարտի 17-ին լրագրողներին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:
Նրա ասելով, տվյալ պահին առկա է գործարանի վերագործարկման ուղղությամբ աշխատելու ցանկություն, սակայն պետք է սպասել ռուսական կողմի որոշակի առաջարկություններին: Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացրել է նախարարը, ընդառաջելով ցանկություններին, արդեն հանձնարարվել է ապահովել ոլորտի փորձառու և հեղինակավոր մասնագետների ներկայությունը նորաստեղծ աշխատանքային խմբի կազմում, որն զբաղվում է ձեռնարկության վիճակի ուսումնասիրմամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Լևոն Յոլյանը հայտարարել էր, թե ռուսական «ՌՏ-Խիմկոմպոզիտե հոլդինգը, որը մտնում է «Ռոստեխե պետական կորպորացիայի կառույցի մեջ, Հայաստանի կառավարությանն ուղղված առաջարկություններ է նախապատրաստում Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտե գործարանի վերագործարկման վերաբերյալ: Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարանե ՓԲԸ առկա վիճակը եւ հետագա անելիքները ուսումնասիրելու համար։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես նախարարության, այնպես էլ գործարանի եւ «Երեւան ՋԷԿ-իե ներկայացուցիչներ։ Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լ.Շահվերդյանը։ Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով «Նաիրիտիե ներկա վիճակը` աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ։ Միևնույն ժամանակ, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նաիրիտիե նախկին աշխատակիցների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը, «նաիրիտցիներըե չեն հավատում հերթական աշխատանքային խմբի արդյունավետությանը, որն ստեղծվել է գործարանում առկա իրավիճակի ուսումնասիրման նպատակով: «Մենք չենք վստահում խմբի բարի մտադրություններին և նրա հետ ոչ մի հույս չենք կապում, սակայն հետևողական կլինենք և կփորձենք հասնել այն բանին, որպեսզի խմբի կազմում ընդգրկվեն ձեռնարկության նախկին աշխատողների ներկայացուցիչներե, - հայտարարել է համակարգող խմբի անդամը:
Նշենք, որ տևական պարապուրդի մատնված «Նաիրիտե գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանն զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտե ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարանե ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑե ՓԲԸ-ին: Գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտե գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտիե արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մաստը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները պետք էր դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: