Արմինֆո. Ապրիլի 15-ին ՀՀ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Լևոն Յոլյանը կառավարությունում լրագրողներին հայտարարել է, որ առաջիկայում հայտնի կդառնա, թե որաքնով կիջին գազի սակագինը վերջնական սպառողի համար:
Ըստ նախարարի, հարցը գտնվում է համապատասխան գերատեսչությունների քննարկման փուլում: «Առաջիկայում հայտնի կդառնա, թե որաքնով կիջին գազի սակագինը վերջնական սպառողի համար»,-հայտարարել է նախարարը, ընդգծելով, որ «դա կարևոր հարց է, դրա համար էլ ցանկանում ենք, որ այն լուծվի հնարավորինս արագ»:
Իսկ ինչ վերաբերվում է հարցին, թե որքանո՞վ կիջնի գազի սակագինը, Յոլյանը նկատել է, որ կանխատեսումներով ինքը չի զբաղվում և չի կարող ասել:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են հանրապետություն մատակարարվող 100 խմ ռուսական գազի գինն իջեցնել մինչև 150 դոլար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցելության շրջանակներում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ առիթով հաղորդել էր, որ համապատասխան փաստաթղթերը երկու երկրների միջև արդեն ստորագրվել են: Բայց նա դժվարացել է պատասխանել, թե որքանով կիջնի գազի սակագինը հայ սպառողի համար: «Այդ հարցը կարիք ունի լրացուցիւչ քննարկման»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:
Նշենք, որ ռուսական գազի գինը սահմանի ներկայումս կազմում է 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Սակայն, սպառողը վճարում է 318 դոլար, ընթացիկ փոխարժեքով, իսկ խոշոր սպառողները – 10 հազար խմ և ավելի սպառողները, 1000 խմ դիմաց վճարում են 277 դոլար:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |