Արմինֆո.ՀՀ Կենտրոնական բանկը գրանցվել և լիցենզավորվել է «ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, «ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 2-ի որոշումով:
Այսպիսով, Հայաստանի վարկային կազմակերպությունների շուկայի մասնակիցների թիվը հասավ 32-ի, իսկ միայն ունիվերսալ վարկային կազմակերպույթունների թիվը`28-ի: Այսօր Հայաստանում գործում է 27 ունիվերսալ վարկային կազմակերպություն, 3 լիզինգային ընկերություն և մեկ վարկային միություն: Վարկային ընկերությունների միագումար ակտիվները 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել են 316.7 մլրդ.դրամ (տարեկան աճը` 11.5%), որի մոտ 87%-ը կազմում են վարկային ներդրումները (տարեկան աճը` 9.2%): Վարկային կազմակերպությունների միագոմար զուտ շահույթը 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 5.1 մլրդ.դրամ, տարեկան աճը` 1.6%:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |