Շաբաթ, 20 Օգոստոսի 2016 13:37
Ալինա Հովհաննիսյան

Անդրեյ Պյատախին. Beeline-ն ընթանում է դեպի թվային տրանսֆորմացիա

Անդրեյ Պյատախին. Beeline-ն ընթանում է դեպի թվային տրանսֆորմացիա

ԱրմԻնֆո. Հայաստանի հեռահաղորդակցության շուկան արագ զարգանում է, անկախ ճգնաժամային բացասական գործոններից: ԱրմԻնֆո գործակալության հետ բացառիկ հարցազրույցում նշում է Հայաստանում Beeline ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Քննարկելով միտումները հեռահաղորդակցության միջազգային շուկայում, Beeline-ի ղեկավարը պատմում է այն իրավիճակի մասին, ինչը տեղի է ունենում ընկերության ներսում, Ինտերնետի պահանջվածության արագացված դինամիկայի ազդեցության ներքո: Թե ինչ մեթոդներ է կիրառում Beeline-ը խստացող մրցակցային պայմաններում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմում է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Պրն.Պյատախին, ոչ մեկին գաղտնիք չէ, որ այսօր Ինտերնետի շուկան վստահորեն ընթանում է առաջ, և կարելի է ասել, որ արդեն որոշ չափով ճնշում է հեռախոսային կապի ծառայություններին: Ինչպե՞ս է այդ միտումն անդրադառնում Հայաստանում Beeline-ի գործունեության վրա: Ինչպիսի՞ մարտահրավերների է այսօր բախվում հեռահաղորդակցության շուկան, և ո՞ր հետևանքներն են արդեն տեսանելի:

 

Հեռահաղորդակցության շուկան, իրականում, դինամիկ զարգանում է ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում: Իրոք, շատ հստակ ուրվագծվում է միտումը, որ Ինտերնետ ծառայությունների պահանջվածությունը գերազանցում է շարժական կապի ծառայությունից օգտվողների թիվը:

 

Մենք ոտք ենք դրել մի նոր ժամանակաշրջան, որտեղ մրցակություն է տեղի ունենում digital (թվային) խաղացողների միջև, որոնք հիպերակտիվ են և ունեն բաժանորդների հսկայական բազա: Խոսքը գնում է սոցիալական ցանցերի մասին (Facebook, Вконтакте, Viber, WhatsUpp, Skype և այլն.), որոնք ներկայիս պայմաններում, փաստորեն, ամբողջովին փոխարինում են շարժական և ֆիքսված կապի սովորական շփումները: Ընդ որում, ունենալով բոլորովին այլ բիզնես-մոդել, և չունենալով ոչ մի ակտիվ: Իսկ մենք ստեղծված իրավիճակում ստիպված ենք պահպանել ողջ ենթակառուցվածքները – աշտարակները, լարերը, շենքերը, դրանով նրանց հնարավորություն տալով մեր ցանցի միջոցով բաժանորդներին ապահովել միմյանց հետ անվճար շփումներ: Իհարկե, այս միտումը տանում է դեպի եկամուտների կորուստ, իսկ մեր ոլորտի ծախսերը մշտական են: Սա ամենավառ արտահայտված մարտահրավերներից մեկն է, որն այսօր ծառացել է ոլորտի առջև:  

 

Այնուամենայնիվ, ճգնաժամի պայմաններում, երբ մարդիկ սկսում են կրճատել իրենց ծախսերը, հեռահաղորդակցության հատվածի ծառայությունները մնում են պահանջված: Շարժական և ֆիքսված կապերի օպերատորները ներկայումս հավասարվել են ամենապահանջված ոլորտներին, ինչպիսիք են` սննդամթերքի արտադրությունը, դեղագործությունը և այլն: Ինչպիսին էլ լինի ճգնաժամը, միևնույնն է, մարդիկ կդիմեն մեր ծառայություններին: Մեր ժամանակներում սա այն սերվիսը չէ, որից սպառողը պատրաստ է հրաժարվել:

 

Կարելի՞ է ասել, որ ճգնաժամն ավելի թույլ է զգացվում, կամ շրջանցում է հեռահաղորդակցության հատվածը:

 

Ոչ այնքան: Ես միայն ուզում էի ասել, որ մենք միշտ էլ պահանջված կլինենք շուկայում: Բայց ճգնաժամն էլ իր ուղղակի ազդեցությունն է թողնում: Մենք մեծ եկամուտներ ենք կորցնում, մրցակցելով շուկայի նոր խաղացողների հետ, որոնց կողմն են անցնում մեր բաժանորդները, իրենց ծախսերն օպտիմալացնելու նպատակով, օգտվելով ավելի թանկ սակագնային պլաններից: Բանը նրանում է, որ փոփոխություններ է տեղի ունեցել նաև բաժանորդների վարքագծում: Աճում է այն բաժանորդների թիվը (ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական), որոնք ցանկանում են տնտեսել: Այսինքն, այնուամենայնիվ, ճգնաժամային առումով գտնվում ենք մեծ ճնշման ներքո: Նման միտումներ դիտվում են ոչ միայն Հայաստանում, նույնն է տեղի ունենում ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում: Չնայած, Ասիայում և Եվրոպայում դա մասնակիորեն փոխհատուցվում է բնակչության բուռն աճի հաշվին: Եվ ստեղծված տնտեսական իրավիճակում դա հանդիսանում է կապի օպերատորների վրա գործադրվող լրացուցիչ ճնշում:

 

Ճգնաժամային երևույթների այս ֆոնին Հայաստանում Beeline ընկերությանը որքանո՞վ է հաջողվում զարգացման վերլուծական կանխատեսումները համատեղել պրակտիկ փորձի հետ, զարգացման կարճաժամկետ, ինչպես նաև երկարաժամկետ նախագծերի պլանավորման ընթացքում:

 

Կարող եմ մի բան ասել, որ ճգնաժամի հետևանքով կանխատեսումները դարձել են ավելի անորակ: Եթե նախկինում մենք կարող էինք մեզ թույլ տալ կանխատեսել 2 տարի առաջ, այժմ չենք կարողաում նույնիսկ կես տարվա կտրվածքով: Օրինակ, մեր հաշվարկները, թե որքանով կավելանա ինտերնետից ակտիվ օգտվող մեր բաժանորդների թիվը, ճիշտ դուրս չեկան: Եվ ես, իրոք, մտահոգված եմ, որ այդ միտումն ավելի մեծ թափ է հավաքում: Դրա վառ օրինակն է իրավիճակը մարզերում, որտեղ Ինտերետի ներթափանցման հետևանքով մարդիկ սկսում են միմյանց զանգահարել  WhatsUpp կամ Viber ծրագրերով, ինչն զգալի է ոչ միայն Beeline-ի, այլ նաև Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի մյուս մասնակիցների համար: Կարծում եմ, որ այս ամենն, անկասկած, ճգնաժամի ազդեցությունն է:

 

Բնական է, որ նման պայմաններում ընկերությունը պետք է մտածի իր ծախսերը կրճատելու ուղղությամբ: Ո՞ր գործառնական գործընթացներն են օպտիմալացվում ծախսերը նվազեցնելու նպատակով: Ի՞նչ է ամրագրված զարգացման ռազմավարական պլանում, բիզնեսն ավելի արդյունավետ դարձնելու համար
 

Ունենալով ապագայի ռազմավարության պլան, մենք հասկանում ենք, որ շուրջն անընդհատ տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, որոնք մենք չենք կարող կանխատեսել կամ գուշակել: Հետևաբար, Beeline-ի ռազմավարությունում գործողությունները դարձել են ավելի կարճաժամկետ: Դա նաև արտարժույթի փոխարժեքների անկայունության ազդեցության արդյունքն է: Եթե առաջ ընկերությունը սարքավորումները գնում էր 6 տարի առաջ, ապա այժմ աշխատում է գնել ավելի քիչ սարքավորում, ամեն ինչ մանրամասն հաշվարկելով: Եվ երկրորդ, ինչ է անում Beeline-ը ծախսերը կրճատելու ուղղությամբ`կատարում է իրականացվող գործընթացների մշտական դիտարկումներ, ինչի շնորհիվ բացառվեցին ավելորդ ծախսերը, մասնավորապես, գնումների համատեքստում: Մենք փոխեցինք գնումների գործընթացը, մատակարարին ընտրելով մրցույթի միջոցով: Դա շատ նպաստեց լուրջ տնտեսմանը: Բացի այդ, քանի որ մենք գտնվում ենք «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում, որը գործում է 14 երկրներում, մեծ ծախսերից խուսափելու ուղղությամբ որոշակի գործընթացներ խմբի անդամներն իրականացնում են համատեղ: Օրինակ, սիմ-քարտերը գնում ենք միաժամանակ, ողջ խմբի համար, պայմանավորվում շահավետ գների շուրջ` ռոումինգի և այլ ծառայոթյունների մատակարարման ընթացքում և այլն:

 

Որքանո՞վ կարող է Beeline ընկերությունը բազմազանել իր ծառայությունների տեսականին, հաշվի առնելով, որ խստացող մրցակցային ֆոնի վրա իրականացվող գնային առավելություններն արդեն բավարար չեն շուկայում հաջողության հասնելու համար: Եվ ի՞նչն է դրվել Ձեր բիզնես-մոդելի կենտրոնում:

 

Այն, թե որքանով է հաճախորդը բավարարված մեր ծառայություններով, մեզ համար դառնում է առանցքային - «Պարզապես հարմար է քեզ համար»: Մենք մշտապես հետևում ենք, թե ինչ է ուզում մեր սպառողը: Մեր կենտրոներ հաճախող հաճախորդների հարցումների միջոցով որոշում ենք տրամադրվող ծառայությունների որակը: Բացասական գնահատականի դեպքում պարտադիր որոշում ենք, թե ինչն է այդտեղ խաղացել գլխավոր դերը և մշակում «հիվանդոտ գոտիները»: Հետևաբար, մենք ստանում ենք մեծ չափով տեղեկություն, ինչը մեզ թույլ է տալիս շատ արագ շտկել թույլ տեղերը: Այս համատեքստում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ռուսաստանի և Վրաստանի մեր եղբայր ընկերությունների հետ, ռոումինգի համար ստանալով մատչելի գներ: Շուկայում մրցունակ լինելու մեր մյուս առավելությունը Beeline-ի կոնվերգենտ ծառայություններն են, որոնք 3-4 ամսվա կտրվածքով փոփոխվում են կամ լրացվում, ելնելով հաճախորդի նոր պահանջներից:

 

Իսկ Ձեր առաջարկներում ի՞նչ տեղ են զբաղեցնում կոնվերգենտ ծառայությունները, և այդ առումով ի՞նչ նորություններ կարելի է ակնկալել:

 

Ի՞նչ ենք մենք նկատել: Շուկայում մեր դիրքերը պահպանելու և աճ ապահովելու համար անհրաժեշտ է արագ փոփոխվել, հաճախորդներին ապահովելով նոր և հետաքրքիր առաջարկներով: Դրա համար էլ կոնվերգենտ ծառայությունների տեսանկյունից մենք մշակել ենք պարբերական փոփոխությունների այսպիսի հայեցակարգ: Մենք հետագայում նույնպես կզարգացնենք այդ ռազմավարությունը: Այդ առումով հարկ է նշել մեր «ՆԵՈ» սակագնային պլանը: Դա իրական աշխատող կոնվերգենտ պրոդուկտ է, որը դուր է գալիս բաժանորդներին: Բայց դրա առաջին գործարկումն անհաջող էր: Հակառակ կապի միջոցով ստացվող տեղեկությունների շնորհիվ մենք մի փոքր փոխեցինք այդ պրոդուկտը, և արդյունքում, այժմ հետևում ենք, թե ինչպես է աճում բաժանորդների թիվը: Սա հենց այն կոնվերգենտ առաջարկն է, որը բերում է եկամուտ և հաճախորդների լրացուցյիչ բազա: Միևնույն ժամանակ, հաճախորդների մոտ 30% կրճատվում են ծախսերը: Շուկայում ոչ մեկը չունի նման ծառայություն, չնայած, որ հնարավորություններ ունեն: Եվ այս առումով շուկայում Beeline-ի առավելություններից մեկն էլ գների դիապազոնն է, որը միշտ ձեռնտու է մեր հաճախորդներին: Այո, ընդանուր հաշվով, մենք աշխատում ենք լինել ձեռտու օպերատոր:

 

Ինչ վերաբերվում է հետագա գործողություններին, կոնվերգենտային սպասարկման առումով Beeline-ը նպատակ է դրել իր ֆիքսված բաժանորդներին շահավետ պայմաններով տրամադրել որակյալ IPTV ծառայություն, ինչը պակաս կարևոր չէ: Դա այն խնդիրն է, որը մինչ օրս չենք կատարել այնպես, ինչպես կուզենայինք`ես ու մեր բաժանորդները: Տվյալ փուլում մենք թեստավորում ենք նոր պրոդուկտը, և այդ խնդրի շրջանակներում համագործակցում բազմաթիվ գործընկերների հետ, հաճախորդի համար լավագույն լուծումը գտնելու նպատակով: Ես կցանկանայի, որ մեր նոր սուպեր-պրոդուկտը գործարկվի սեպտեմբերից: Բայց ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում ուզածդ արագությամբ: Եվ մենք ենք դանդաղում, և թե գործընկերն առայժմ գլուխ չեն հանում այն խնդիրներից, որոնք մեր առջև դնում են մեր բաժանորդները: Իրականում դա մի փոքր բարդ գործընթաց է: Բայց մենք առավելագույն ջանքերը կգործադրենք մեր վերջնական նպատակին հասնելու համար:

   

Պրն Պյատախին, իսկ որքանո՞վ է աճել հաճախորդների բազան:

 

Անցյալ տարի մենք աճեցինք 80 հազար հաճախորդով, կամ ավելի քան 11%: Անձամբ ինձ համար դա լավագույն ինդիկատորն է, որ կոշտ մրցակցության պայմաններում մենք կատարում ենք ճիշտ քայլեր:

 

Իսկ որքանո՞վ է փոխվել ընկերության բիզնես-մոդելն այդ պայմաններում:

 

Քանի որ հայկական շուկայում փոխվել է իրավիճակը, և մեր հիմնական մրցակիցներն են դարձել ոչ թե մյուս օպերատորները, այլ սոցիալալան ցանցերը, մենք նույնպես ակտիվորեն շարժվում ենք դեպի թվային տրանսֆորմացիա:  Բիզնես-մոդելի հիմքում ներկայումս ընկած է անցումը թվային երթուղիներին և թվային ընթացակարգերին, որոնք իրականացվում են ընկերության ներսում: Մեր մրցակիցները շատ ակտիվ են, շատ արագ են կայացնում որոշումներ և կարող են ավելի արագացված ռեժիմով հաղորդակցվել իրենց հաճախորդների հետ: Իսկ մեզ անհրաժեշտ է հնարավորինս արագ շարժվել դեպի digital-տրանսֆորմացիա: Այդ ուղղությամբ մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկում, բայց անելիքներ դեռ շատ կան:

 

Իսկ ինչ եք կարծում, ո՞ր փուլում Beeline ընկերությանը կհաջողվի ամբողջությամբ անցնել digital-մոդելին:

 

Երբ ինչ-որ բան սկսում ես զրոյից, գործընթացը դանդաղ է ընթանում: Իսկ երբ պետք է կատարել անցում, ինչպես մեր պարագայում է, գործընթացն ավելի աշխատատար է դառնում: Մտածելով հաճախորդի մասին, մենք իրավունք չունենք այդ տրանսֆորմացիան կատարել արագ և արմատական: Կարծում եմ, դրա համար մենք ունենք մոտ երկու տարի: Հետևաբար, պետք է 2 տարում ամբողջովին անցնենք թվային մոդելին: Այլ պարագայում ստիպված կլինենք շուկայում գործել ընդամենը որպես փրովայդեր, ցանցով ապահովելով շուկայի ավելի ակտիվ մասնակիցներին, մեր ծառայությունը շուկայում առաջ տանելու համար:

 

Այնուամենայնիվ, 2014 թվականին ընկերությանը հաջողվեց շահույթը մեծացնել մոտ 3 անգամ: Ինչպիսի՞ ֆինանսական արդյունք արձանագրվեց 2015 թվականին, և շահույթի ինչպիսի՞ աճ է ամրագրված 2016 թվականի ռազմավարական պլանով:

 

Մեզ`հեռահաղորդակցական ընկերության համար շահույթը հանդիսանում է ոչ այնքան կրիտիկական պարամետր, մեզ համար ավելի շատ կարևոր է զուտ շահույթը`առանց մաշվածության, ինչպես նաև շահութահարկը, որը թույլ է տալիս գնահատել ընկերության իրական հասույթը: Խոսքը գնում է EBIDA ցուցանիշի մասին: Շատ կարևոր է, որ ճգնաժամային պայմաններում, նշված ցուցանիշների շրջանակներում, մենք չընկանք: Մեզ հաջողվեց պահպանել նախահարկային զուտ շահույթը: Քանի որ հարկերն ընդամենը ֆինանսական մանիպուլյացիաներ են, ես դրանց այդպես եմ անվանում, որոնք չեն արտացոլում իրական պատկերը, իսկ ահա EBIDA-ն ընթացիկ իրավիճակի ամենավառ ցուցանիշն է, որն արտացոլում է, թե որքան արդյունավետ է ընկերության մենեջմենտը: EBIDA մակարդակը 2015 թվականին հասավ 18.9 մլրդ.դրամի, տարեկան 1% աճով, իսկ EBIDA margin-ը ֆինանսական տարում 32%-ից աճեց մինչև 36%: Իրականում, Beeline-ի համար սա հպարտանալու մեծ առիթ է: Դժվարին տնտեսական իրավիճակի հետևանքով բոլոր ընկերություններն էլ սկսեցին վաստակել ավելի քիչ, և այդ համատեքստում մենք բացառություն չկազմեցինք: Beeline-ի եկամուտները նվազեցին 8%, մինչև 53.1 մլրդ.դրամ, ինչը, մեծ հաշվով, պայմանավորված էր ֆիքսված կապի հասույթի 13% նվազումով, մինչև 27.6 մլրդ.դրամ, մինչդեռ շարժական կապի ծառայությունների եկամուտները կրճատվեցին 4%, մինչև 23.7 մլրդ.դրամ:

 

Ինչ վերաբերվում է ընթացիկ տարվան, 2016 թվականը կուղեկցվի հասույթի անկումով, ինչը, մեծ հաշվով, տեղի կունենա միջազգային զանգերի կրճատման հետևանքով: Իսկ ֆինանսական ցուցանիշների առումով տարին կլինի նախորդ տարվանից բարդ: Իհարկե, դժվար է կանխատեսել, բայց խոսում եմ, ելնելով կիսամյակի ցուցանիշներից: Տելեկոմի շուկան կորցրեց գումարների 10%-ը: Սակայն, որպես ֆիքսված և շարժական կապի օպերատոր, այնուամենայնիվ, լավատեսորեն ենք նայում ապագային, առաջին հերթին, մեր կոնվերգենտ ծառայության շնորհիվ: Երկրորդ, մենք արդիակարացրել ենք մեր CDMA ցանցը, Հայաստանի հեռավոր շրջաններում ապրող բնակիչների համար: Այժմ, մեր շնորհիվ, Ինտերնետը հասանելի կլինի երկրի բացարձակապես բոլոր անկյուններում: Նախկինում մեր CDMA ցանցը թույլ էր տալիս կատարել միայն զանգեր, իսկ այժմ այդ ցանցը թույլ է տալիս ունենալ արագ Ինտերնետ: Սեպտեմբերի 1-ին Beeline-ը կհայտարարի ցանցի կոմերցիոն գործարկման մասին: Այժմ Վայոց Ձորում աշխատում է մեր պիլոտային գոտին, իսկ սեպտեմբերի 1-ից ցանցը հասանելի կլինի ողջ երկրում: Այստեղ կարևոր է նշել, որ մենք առաջինն ենք, ով իրականացնում է այդ ցանցի գործարկումը, ընդ որում, ոչ միայն հանրապետության մասշտաբով, այլ նաև «ՎիմպելԿոմ» խմբի շրջանակներում: Բայց սուզանավից չես փախչի, ճգնաժամն առկա է, և տվյալ փուլում մենք կշարունակենք ապագայի մեր պլանները կառուցել գործընթացների հետագա արդիականացման տեսանկյունից, ծախսերը կրճատելու նպատակով:

 

Իսկ զրույցի վերջում, պրն Պյատախին, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, ինչպիսի՞ն է Հայաստանի հեռահաղորդակցական շուկայում աշխատելու սպեցիֆիկան: Կա՞ն արդյոք առանձնահատկություններ Beeline-ի գործունեությունում Հայաստանում, եթե համեմատենք, օրինակ, ՌԴ-ում Beeline-ի, Ուկրաինայում «Կիևսթարի», կամ Իտալիայում VIND-ի գործունեության հետ:

 

Հայկական շուկան, իրականում, շատ հետաքրքիր է շփման և սպառողի (հախախորդի) համար պայքարի համատեքստում: Շուկայի արձագանքը շատ է տարբերվում, հայ հաճախորդն ավելի պահանջկոտ է և նվազ վստահող: Հեռահաղորդակցական լուծումներն ու պրոդուկտները, որոնք աշխատում են Իտալիայում, նույն արդյունքը չեն ցուցադրի Հայաստանում, նույնիսկ ռուսաստանյան փորձն այստեղ կիրառելի չէ: Մինչդեռ Իտալիան Ռուսաստանի հետ այս առումով կարող է համագործակցել: Հայաստանյան շուկան, իրոք, յուրահատուկ է:

 

Երկրորդ, մեզ բնորոշ են հեռահաղորդակցության հատվածում աշխատող մասնակիցների միջև ընկերական հարաբերությունները: Մյուս երկրներում կոշտ մրցակցությունը դիտվում է նաև անհատական մակարդակով: Այստեղ մոտեցումն այլ է, շուկայում մենք մրցակիցներ ենք, բայց շուկայից դուրս – պահպանվում են բարիդրացիական հարաբերությունները: Դա երկրի մշակույթի մասն է կազմում, ինչն ինձ շատ է դուր գալիս և նպաստում գուծունեության վարման հարմարավետ միջավայրի ստեղծմանը: Հայաստանի հեռահաղորդակցության շուկան շատ զարգացած է, և չնայած ճգնաժամին, շարունակում է ակտիվորեն զարգանալ, ինչն էլ, իր հերթին, մեզ թույլ չի տալիս կանգ առնել, այլ հակառակը, խթանում է զարգացմանը, ապահովելով անհրաժեշտ դինամիկա:

 

Շնոհրակալություն զրույցի համար

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
30.04.2024
RUB4.16-0.01
USD388.000.19
EUR416.210.59
GBP486.550.66
CAD283.50-0.55
JPY24.73-0.15
CNY53.580.02
CHF425.720.26