Արմինֆո. Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շահագործումից հետո երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը կավելան երեք անգամ: Այդ մասին ասել է ՙIran Power and Water Industries Equipment and Services Export Company՚ (Sunir) ընկերության փոխնախագահ Մասուդ Հոջաթը, հայտնում է iran.ru-ն:
Մասուդ Հոջաթը պատմել է, որ Հայաստանի և Իրանի միջև երրորդ ԷՀԳ կառուցումն իրականացվել է 20 տոկոսով: Նա նշել է, որ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նախագիծը գնահատվում է 107,9 մլն եվրո: Ըստ որում, իրանական բանկը 83 մլն եվրո է տրամադրել, ինչը զգալիորեն արագացրել է նախագծի իրականացումը: Նախագծի իրականացումից հետո Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը կավելանա 300 ՄՎտ-ից մինչև 1000 ՄՎտ: Նրա խոսքով, հիշյալ ԷՀԳ-ն կմիացնի Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի էներգահամակարգերը Իրանի հետ:
Նշենք, որ 400 կիլովոլտ հզորությամբ Իրան-Հայաստան երրորդ ԷՀԳ-ն շահագործման է հանձնվելու 2019 թվականին: ՀՀ կառավարության 2016 թ. ապրիլի 28-ի որոշմամբ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սանիր» ընկերությանը տրվել է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |