Արմինֆո. Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որը նախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ծյան Քըմինը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում հանգամանալից քննարկվեց ՀՀ և ՉԺՀ միջև գյուղատնտեսության, երկկողմ առևտրի, առողջապահության, արդյունաբերության, ավիացիայի, զբոսաշրջության, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, նորարարական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ամփոփեցին վերջին տարիներին ձեռքբերված համաձայնությունների և ընդունված որոշումների շրջանակներում երկկողմ համագործակցության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքները։
Հանդիպման ավարտին Ռոբերտ Հարությունյանը և Ծյան Քըմինը ստորագրեցին նիստի արձանագրությունը։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2017 թվականին, Պեկինում:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |