Արմինֆո. ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում հավանության է արժանացել «Շահումով խաղերի և խաղատների մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծը:
Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքով, որի համաձայն «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումե գործունեության տեսակը դառնում է լիցենզավորման ենթակա` նախկին պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն: Հիմնավորման համաձայն՝ մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումըե համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ, ինչպես «Շահումով խաղերի և խաղատների մասինե այնպես էլ «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասինե ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանության մասով: Կարգավորման նպատակն է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ: Մասնավորապես՝ «Շահումով խաղերի և խաղատների մասինե ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |