Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին օրենք: Սյս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարի ժ/պ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, օրինագծում ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ, այդ թվում, օտարերկրյա ներդրումների պաշտպանության սկզբունքը: Առաջարկվող համակարգը, ըստ Մինասյանի, պետք է ներդրումների պաշտպանությունն ապահովի ոչ միայն տեղական արդարադատության համակարգի միջոցով, այն նաև միջազգային և վերպետական դատական ատյաններում: Շուտով օրինագիծը կներկայացվի օրենդիրին, ինչը դրական տեղաշարժեր կապահովի ոլորտում, նշել է Մինասյանը:
Միևնույն ժամանակ, Մինասյանը նշել է նաև, որ անհրաժեշտություն կա նաև ստեղծել մի կառույց, «միասնական պատուհանի» սկզբունքով, որի միջոցով ներդրողները կարող են դիմել ցանկացած հարցով և իրականացնել ներդրողի իրենց իրավունքները: Այդ խնդիրների մի մասը, ըստ նրա, արդեն կատարում է Հայաստանի Զարգացման հիմնադրամը, որին կարող են օգնել նաև մարզային ղեկավարությունները, որոնք ամենօրյա ռեժիմով կաշխատեն ներդրողների հետ, նշել է նա:
Արծվիկ Մինասյանը նաև հաղորդել է, որ 7 ամսիսների ընթացքում (իր նախարար եղած ժամանակահատվածում, խմբ.), մի շարք երկրների`Մոնտենեգրոյի, ԱՄԷ-ի, Կորեայի և ԱՄՆ հետ ձեռք են բերվել ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման վերաբերյալ պայմանավորվածություններ: Տվյալ փուլում բանակցություններ են ընթանում նաև Ավստրալիայի հետ:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |