Արմինֆո. ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը կարծում է, որ հնարավոր չէ առանձնացնել թեթև արդյունաբերության այն ճյուղերը, որոնք այսօր կարող են հետարքրել բելառուս ձեռներեցին, քանի որ բոլոր ճյուղերը պահանջված են և հետաքրքրույթուն են ներկայացնում, հայտարարել է դեսպանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում` Երևանում ՙԹեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրերի՚ շրջանակում:«Չէ որ ֆեշն-ինդուստրիան մշակույթների փոխներթափանցում է, հավաքածուների, գաղափարների, միտումների փոխանակում, և խոսել այն մասին, որ հետաքրքիր կլինեն միայն մորթյա իրերը, միակողմանի պատմություն կլինի, քանզի, համոզված եմ, հայ գնորդի համար նույնքան հետաքրիր կլինի վուշյա, բամբակյա, տրիկոտաժեռ արտդրանքը, որով հայտնի է բելառուս արտադրողը: Բելառուսի ձենարկույթունները`կոշիկի, տեքստիլի, խորն արդիկանացման են ենթարկվել, այդ թվում` պետության աջակցությամբ: Արդյունքում` մենք պատրաստում ենք չափազանց մրցունակ իրեր: Ես ոչ առանց պաթոսի ասեմ, որ մենք կարում ենք «Դիոր» տան համար, ԳԴՀ պապշտպանության նախարարության, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի մի շարք ձեռնարկությունների համար», - ասել է Իգոր Նազարուկը ԱրմԻնֆո-ին էքսպրես-հարցազրույցում:
- Պարոն դեսպան, ի՟նչ եք կարծում, արդյո՟ք զարգացող երկրների համար տոլինգի թրենդային սխեմայով թեթև արդյունաբերության աճի ապահովումը կարող է դառնալ յուրօրինակ տնտեսական խթան երկրի արդյունաբերական զարգացման համար:
- Ոչ, բնավ ոչ, քանի որ տոլինգային սխեմաներով բոլոր պատվերները զուգորդվում են տեխնոլոգիական քարտերով, ձևման համակարգչային ծրագրերով, կարելու տեխնոլոգիաներով, գումարած, ձեռնարկություններին հաճախ տրամադրվում է հատուկ որոշակի իրի համար տեխնոլոգիական սարքավորում: Եվ, ստացվում է, որ ձեր ձեռնարկությունը, ձեր տեխնոլոգիաները, ըստ էության, ստանում են, այսպես ասած, սկուտեղի վրա խնձոր: Այն արդեն պետք չէ քաղել, այն արդեն կա, մատոուցվել է: Իսկ դա մոդելավորողներին թույլ է տալիս ավելի խորը և լայնորեն կիրառել նորագույն տեխնոլոգիական ուղղղությունները սեփական ինչ-որ լուրջ մտահղացումների համար: Ես դրանում վնաս չեմ տեսնում: Իսկ մյուս կողմից, արդեն ինչ-որ օտարերկրյա պատվերներով փորձակրում անցած ձեռնարկությունները կարող են այդ ուղղության հիման վրա որոշել իրենց հետագա զարգացման լավագույն ուղին: Այդ համատեքստում ես կարծում եմ, որ տոլինգային սխեմաները, ինչ-որ չափով, կարող են ծառայել որպես խթան, առաջընթացի տարր, լճացումից խուսափելու նպատակով:
- Դեռ խորհրդային ժամանակներում հայկական կոշիկները հայտնի էին իրենց որակով: Ինչ եք կարծում, արդյոք՟ կարելի է ասել, թե այդ ամենը վաղուց անվերադարձ անհետացել է թե՟, այնուամենայնիվ, հեռու չէ այն օրը, երբ հայկական կոշիկի արդյունաբերությունը կվերադարձնի կորսված դիրքերը հետխորհրդային երկրներում, այդ թվում` Բելառուսում:
- Իսկ ինչու՟ ոչ: Գիտե՟ք, այսօր ես նայում և տեսնում եմ, որ հիմա էլ վատ մոդելներ չեն առաջարկվում: Չգիտեմ` ինչու, իմ կարծիքով, ձեր կոշիկ արտադրողներն ավելի տղամարդկանց են սիրում: Ես նկատեցի տղամարդդու կոշիկներ, դրանք, պարզապես, հիասքանչ են, բազմազան մոդելների, ոճի, գույների: Միգուցե կանանց կոշիկները փոքր-ինչ հետ են մնում, միգուցե, բայ ես սա ասում եմ, քանի որ, ըստ երևույթին, ավելի շատ ուշադրություն եմ դարձրել հենց տղամարդու կոշիկներին: Միգուցե կինս այլ բան կասի:
- Բելառուսը հայտնի է իր տեքստիլ արտադրանքով, հատկապես, վուշով: Հայկական տեքստիլը նույնպես, իր որակի շնորհիվ, մինգամայն հաջող արտահանվում է ԱՄՆ և Կանադա: Արդյո՟ք կա համատեղ ձեռնարկությունների ստեղծման ծրագիր:
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի արդեն ձեռնարկություններն ինչ-որ ձևով միմյանց գտնեն: Մենք ունենք մոդելավորողներ, դուք ունեք արտադրություն, և` հակառակը: Մենք ունենք համապատասխան հումք` տեքսիլ, կաշի, պոլիուրետաններ, պլաստիկ, դուք ունեք դրանց պահանջարկ: Հայաստանի ուժային գերատեսչություններին հարկավոր է ապահովել հատուկ հանդերձանքով, և` այդպես շարունակ: Իսկ մենք պատրաստում ենք այդպիսի նյութեր, և դրանք հաջողությամբ գնվում են: Այդպիսով, փոխգործակցությունն ընթանում է: Միևնույն ժամանակ, հստակ ասել, թե Ա ֆիրման փոխգործակցում է Բ ֆիրմայի հետ ես չեմ կարող, քանի որ դրանք, որպես կանոն, Ad hoc պատվերնր են:
- Պարոն դեսպան, ի՟նչ եք կարծում, ո՟րն է բիզնեսի այդքան հետաքրքիր փոխգործակցության պատճառը, տվյալ դեպքում` թեթև արդյունաբերության ոլորտում:
- Ըստ երևույթին` այն, որ մեր ձեռնարկույթուններն իրենք նույնպես գտնում են իրենց տեղը: Եվ դարձյալ` շուկայի կոնյունկտուրան չափազանց փոփոխական է, և չի կարելի ասել, թե մենք կայոնւ կերպով ընտրել ենք այդ ուղղությունը և միայն այնտեղ ենք մատակարարում: Ոչ: Պետք է աշխատել «գայլին ոտքերն են կերակրում» սկզբունքով: Ահա նրանք մշտապես այդպիսի շարժման մեջ են, այդպիսի որոնման մեջ: Դեհ և դարձյալ, չափազանց կարևոր է շուկայի տարողությունը: Մեզ համար շատ ավելի դյուրին է գտնել ինչ-որ պոտենցիալ գնորդի Ռուսաստանում կամ Գերմանիայում, քան Հայաստանում, քանի որ, առաջին հերթին, լոգիստիկան չափազանց ծախսատար է, ապրանքի համեմտաբար ոչ բարձր արժեքի դեպքում: Դա շատ է բարձրացնում ապրանքի գինը և այն դարձնում է անմրցունակ: Չէ որ, չնանյյած այն հանգամանքին, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը փակ է, ՀՀ-ում չափազանց շատ թուրքական ապրանք կա, ավելի շատ` չինական, իսկ բարդ և երկար լոգիստիկայի հարցերի պատճառով բելառուսական ապրանքների մրցակցային առավելությունները կորսվում են: