Արմինֆո. 2019 թվականին Հայաստանում կստեղծվի հետխորհրդային տարածաշրջանի լավագույն էլեկտրաէներգետիկ համակարգը: Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ Խորհրդարանում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նրա խոսքով, մինչև այդ ժամկետը հանրապետության բարձր լարման բոլոր էլեկտրական ենթակայանները կհագեցվեն ամենաժամանակակից սարքավորումներով: Անգամ համակարգի կառավարումը կիրականացվի ավտոմատ ռեժիմով: Այդ նպատակով առաջիկայում կսկսվի SCADA (էլեկտրաէներգիայի հաշվառում) ծրագրի երկրորդ փուլի իրականացումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի ուժեղացնել երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի հնարավորությունները: Ծրագրերն իրականացվում են մի շարք միջազգային կազմակերպությունների վարկային միջոցներով:
Իսկ ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը հաղորդել էր, որ 2019 թվականին ներդրումների ընդհանուր ծավալը երկրի էներգետիկայի ոլորտում կկազմի ավելի քան 800 մլն.դոլար:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |