Արմինֆո. Երևանում մեկնարկել է East Invest-2 առաջին տարեկան կոնֆերանսը, որը տեղի է ունենում Արևելյան գործընկերության (ԱԳ) շրջանակներում և ուղղված է ԱԳ և ԵՄ երկրների փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցության խթանմանը:
«Մենք մասնավոր հատվածի ձայնը պետք է ավելի լսելի դարձնենք այնտեղ, վերևներում, և մեծ պատասխանատվություն ենք կրում այս նախաձեռնության իրականացման համար»,-ողջույնի իր ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել Փոքր և միջին բիզնեսի եվրոպական կազմակերպության (UEAPME) տնօրեն Լյուկ Հենդրիքսը: Նրա խոսքով, այդ ուղղությամբ աշխատանքները պետք է կրեն ավելի հավակնոտ բնույթ և ազդեն, մասնավորապես, քաղաքական որոշումների ընդունման գործընթացների վրա: Կոնֆերանսի կուլմինացիան, ըստ նրա, կլինի դիրքային հավակնոտ փաստաթղթի ընդունումը, որը կներկայացվի ԵՄ և ԱԳ երկրների ղեկավարներին, հաջորդ տարի Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում: «Այսօր մեր նպատակը միայն շնորհանդեսի անցկացումը չէ: Մենք ուզոմ ենք Ձեզ հետ երկխոսության միջոցով լսել մասնավոր հատվածի ներկայացուցիչների պրոբլեմները, առաջարկները, որոնք հաշվի կառնվեն այս կարևոր շրջանակային փաստաթղթի ստեղծման ժամանակ»,-ընդգծել է Լ.Հենդրիկսը: Նա նաև նշել է, որ, չնայած ճգնաժամին և Եվրոպայի համար դժվարին ժամանակներին, Արևելյան գործընկերությունը շարունակաբար զարգացել է և այսօր ունի բիզնեսին օժանդակող ավելի քան 150 կազմակերպություն`ԵՄ և ԱԳ երկրներից:
Կոնֆերանսի բացման ժամանակ ելույթ է ունեցել նաև Եվրոպական պալատի տնօրեն Դիրկ Վանտիգեմը, իր հերթին նշելով բիզնեսին աջակցող կազմակերպությունների զգալի դերը ՓՄՁ և պետական հատվածի միջև երկխոսության բարելավման հարցում, անվանելով դրանց - լեգալ միջնորդներ: Նրա կարծիքով, ԱԳ երկրներում, մասնավորապես, Հայաստանում անչափ կարևոր է East Invest-2 ծրագրի շրջանակներում ՓՄՁ դերի բարձրացումը երկրի տնտեսությունում: «60-ական թվականներին, երբ Եվրոպան ապրում էր տնտեսական սուր ժգնաժամ, մենք բոլորս ականատեսը դարձանք, թե ինչպես մուլտիազգային կորպորացիաները փակում էին բիզնեսը և վերադառնում իրենց երկրներ: Միակ ընկերությունները, որոնք շարունակում էին ստեղծել նոր աշխատատեղեր, մնալով կայուն, ներկայացնում էին ՓՄՁ ոլորտը: Հետևաբար, նրանք պետք է ավելի արժանիորեն ներկայացվեն, և դրանում մեծ դեր են խաղում օժանդակող կազմակերպությունները»,-նշել է Դ.Վանտիգեմը:
Հիշեցնենք, որ Հայաստանը Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ ընդունված ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակցում է 2008 թվականից: Ծրագրի նպատակը Եվրամիության ավելի սերտացումն է Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ: Ծրագիրը նախատեսում է քաղաքական ներգրավվածության մակարդակի բարձրացում, նախկին խորհրդային հանրապետությունների լայն ինտեգրումը ԵՄ տնտեսությանը, նրանց տրամադրվո ֆինանսական աջակցության ծավալների ավելացում և էներգետիկ անվտանգության ուժեղացում: «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ԵՄ-ի հետ ասոցացման: Նախատեսվում էր, որ Երևանը կստորագրի ԵՄ հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը 2013 թվականի նոյեմբերին, «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովում, սակայն, դրանից երկու ամիս առաջ Հայստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և Եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մասին: Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը 2015 թվականից:
East Invest ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ, «Արևելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում: East Invest ծրագրի նպատակն է - խթանել առևտուրը և ներդրումներն Արևելյան հարևանության երկրներում և այդպիսով նպաստել տնտեսության զարգացմանը: Ծրագրի շահառուներն են «Արևելյան գործընկերության» 6 երկրների - Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Մոլդովայի և Բելառուսի ՓՄՁ աջակցման կազմակերպությունները: Այս տարի կոնֆերանսը տեղի է ունենում Երևանում, մասնակցել են ԱԳ երկրների ավելի քան 100 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի I կիսամյակում Հայաստանից ԵՄ երկրներ ներդրումների զուտ արտահոսքը կազմել է 5,2 մլրդ դրամ, ընդ որում, ՕՈւՆ գծով զուտ ներհոսքը կազմել է 2.6 մլրդ դրամ: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը ԵՄ հետ հունվար-օգոստոսին կազմել է $ 762,4 մլն., տարեկան աճը`0,4%: Արտահանումը կազմել է $ 307,6 մլն., տարեկան աճը`13,8%, իսկ ներմուծումը`$ 454,8 մլն, տարեկան անկումը`7%: