Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առևտրային բանկերի հետ աշխատում է ֆակտորինգային մեխանիզմնրի ներդրման ուղղությամբ, ֆերմերների հանդեպ պարտքերի օպերատիվ մարման նպատակով: Այս մասին հոկտեմբերի 27-ին հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, կառավարության նիստից հետո:
Ըստ նախարարի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ արդեն ընթանում են համապատասխան ֆակտորինգային պայմանագիր կնքելու ուղղությամբ աշխատանքներ, կապված սպիրտի ապագա վաճառքի հետ: «Բանկը տվել է իր համաձայնությունը, բայց դրա համար անհրաժեշտ է ներգրավել վստահություն վայելող համապատասխան ընկերությունների»,-հայտարարել է նա: «Մնացած պարտապանները խոստացել են պարտքերը մարել ինքնուրույն»,-եզրափակել է նախարարը:
Նշենք, որ մթերված խաղողի դիմաց Հայաստանի ֆերմերական տնտեսությունների հանդեպ վերամշակող ձեռնարկությունների ընդհանուր պարտքը ներկայումս կազմում է 500 մլն.դրամ: Իսկ ձեռնարկությունների կողմից մթերված խաղողի ընդհանուր արժեքը կազմել է 31.5 մլրդ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Հայստանում ֆակտորինգային գործառնություններ են իրականացվում անհատ բանկեր, իսկ ֆակտորինգի պորտֆելի ընդհանուր ծավալը 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել է 25.3 մլրդ դրամ, ինչը կազմում է բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 1% -ը: Բանկերի ֆակտորինգային գործառնությունների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով աճել է 27%: Ֆակտորինգի շուկայի առաջատարն է շարունակում մնալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հուլիսի 1-ի դրությամբ արձանագրելով 8,4 մլրդ դրամ ծավալով, տարեկան աճը`12%, բանկի վարկային պորտֆելում ֆակտորինգի մասնաբաժինը կազմել է 4%, իսկ բանկային համակարգի ընդհանուր ֆակտորինգային պորտֆելում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մասնաբաժինը կազմել է ավելի քան 33%: Հայստանում գործող 19 բանկերից ֆակտորինգ են իրականացնում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը, Արմսվիսբանկը, ԱՐՑԱԽԲԱՆԿԸ և Կոնվերս Բանկը: Ընդհանուր առմամբ, ֆակտորինգի շուկան երկրում թույլ է զարգացած, և Հայաստանում ֆակտորինգային ընկերությունների ստեղծման բազմամյա փորձերը միայն վերջերս պսակվեցին հաջողությամբ: Մասնավորապես, 2016 թվականի օգոստոսի սկզբին Կենտրոնական բանկը գրանցեց նոր ունիվերսալ վարկային կազմակերպություն - «Առաջին ֆակտորինգ ընկերությունը»: