Արմինֆո. Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծելով այն հանգամանքը, որ երկու երկրներին նախևառաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները՝ վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում:
2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրի շրջանառության դինամիկան հասել է դրական 11,6%` նախորդ տարվա բացասական 12,5%-ից` կազմելով 803.6 մլն դոլար: Ռուսաստանը պահպանում է առաջատարությունը ոչ միայն այդ ցուցանիշի, այլև արտահանման և ներմուծման գծով, համապատասխանաբար 223.3 մլն դոլար և 580.3 մլն դոլար, առաջինի տարեկան դինամիկայի կտրուկ բարելավմամբ` 30% անկումից մինչև 62,1% աճ և երկրորդի անկման դանդաղմամբ` 7,7%-ից մինչև 0,4%:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |