Արմինֆո. «Պարտքն այնքան էլ վտանգավոր չէ, որքան որ վախեցնում են», հայտարարում են ոլորտի պատասխանատուները: Արժե՞ արդյոք ընկնել խուճապի մեջ և ապրել ասկետի կյանքով, թե՞ շարունակել պարտքեր վերցնել` «խելքով»: Երկրի պետական պարտքի ու դրա սպասարկման հետ կապված իրավիճակը մեկնաբանել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության ղեկավար Արշալույս Մարգարյանը:
Նախորդ տարիներին Հայաստանը հետևողականորեն ավելացեց պետական պարտքը, տարեկան միջին հաշվով 6-7%: Հոկտեմբերի 31-ի դրությամբ երկրի ընդհանուր պետական պարտքը կազմել է $ 5 մլրդ. 607 մլն., իսկ տարեվերջին կհասնի ՀՆԱ-ի 54.6%-ին: Արդեն 2017-ին Հայաստանի պետական պարտքի անվանական ծավալը կանխատեսվում է $ 6,245 մլրդ, կամ ՀՆԱ-ի 56.1%-ը: Զարմանալի չէ, որ հնչում են կանխատեսումներ, որ Հայաստանին սպասում է տնտեսական աղետ, կամ պարզապես`«դեֆոլտ»: Արդյո՞ք դա ճիշտ է, և որքանո՞վ ենք մոտ այդ հեռանկարին:
Ասեմ, որ ոչ միշտ է «դեֆոլտը» լինում պետական պարտքի հետևանք, քանի որ դեֆոլտը կարող է տեղի ունենալ նաև քաղաքական որոշման արդյունքում, ինչը տեղի ունեցավ որոշ լատինա-ամերիկյան երկրներում: Իշխանությունները որոշում են ընդունում և հայտարարում. «Չենք վճարի և վերջ», իսկ երկիրը հայտնվում է դեֆոլտի առջև: Մեզ համար նման հարցադրումն անընդունելի է, և Հայստանում ոլորտի պատասխանատուների կողմից երբեք նման որոշում չի ընդունվի:
Հայաստանը պետական պարտքի ձևավորման այս տարիներին անընդհատ աշխատում էր պատշաճ երկրի բարի համբավը ձևավորելու և միջազգային ֆինանսական շուկաներում այն պահպանելու ուղղությամբ: Եվ ես, որպես ոլորտի պատասխանատու, հայտարարում եմ, որ այսօր անհանգստանալու առիթ չկա, ինչպես պետպարտքի ծավալի, այնպես էլ դրա սպասարկման և կառավարման հետ կապված: Ամեն օր աճում է մեր մասնագետների փորձը, ինչպես նաև պարտքի կառավարման վարպետությունը, իսկ պարտքի պորտֆելը գտնվում է փորձագետների աչալուրջ հսկողության ներքո:
Ինչ վերաբերվում է ծավալներին, կամ դրա մեծացման հետ կապված սպառնալիքներին, ապա նշեմ, որ Հայաստանի պետական պարտքը «չափելի է ու բացատրելի», և տվյալ փուլում վտանգավոր չէ երկիրը սնանկ ճանաչելու տեսանկյունից: Մեր պարտքի մարման ժամանակացույցը բաշխված է հավասարչափ, և Հայաստանը, նույիսկ նվազագույն տնտեսական աճի պայմաններում, ամեն տարի բարձրացնում է երկրի պետական պարտքի սպասարկման իր հմտությունը:
Պարոն Մարգարյան, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, 2020 թվականին ներկայումս ձևավորված պետական պարտքի մարմանը կուղղվի $ 921 մլն, որից $ 164 մլն կուղղի տոկոսադրույքների մարմանը: Կարելի՞ է ասել, որ ինչ-որ փուլում, մինչև 2020 թվականը, հնարավոր է առաջանա պարտքի վերակազմավորման անհրաժեշտություն:
Հայաստանի պետական պարտքի մարման ժամանակացույցը բաշխված է մինչև 2052 թվականը, և դրա սպասարկման առումով պրոբլեմներ չեմ տեսնում: Պետական պարտքի կառուցվածքում 73.7% կազմում են երկարաժամկետ վարկերը, 22.5% - միջնաժամկետ (9,3 տարի), և 3.8% - կարճաժամկետ վարկերը: Միևնույն ժամանակ, կառավարության փոխառությունների 88,5% -ը ներգրավվել է ֆիքսված տոկոսադրույքով: Այս ցուցանիշներն ամբողջությամբ տեղավորվում են երկրի պետական պարտքի կառավարման ռազմավարությունում: Ինչ վերաբերում է 2020 թվականին նախատաեսվելիք $ 921 մլն-ի վճարմանը, ապա այդ թիվը միայն առաջին հայացքից է թվում վախեցնող, քանի որ այդ գումարի $ 500 մլն-ը ֆինանսների նախարարությունը նախատեսում է վճարել եվրոպարտատոմսերի թողարկման միջոցով: Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ եվրապարտատոմսերի առաջին թողարկումը, որի ծավալը կազմեց $ 700 մլն, մարման ժամկետը`7 տարի, իսկ եկամտաբերությունը`6.25%: Սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշը կազմեց $ 500 մլն., 10 տարի մարման ժամկետով և 7.5% եկամտաբերությամբ, որի թողարկումը տեղի ունեցավ 2015-ի մարտի 19-ին: Հայաստանը ստացված գումարի մի մասը`$ 205 մլն-ը, ուղղեց առաջին թողարկման պարտատոմսերի հետգնմանը, որոնք պետք է մարվեին 2020 թվականին: Մնացած գումարը փոխանցվեց Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշվին և երկրի բյուջեին: Եվ ինչպես արդեն նշել էր Ատոմ Ջանջուղազյանը, եթե չլիներ $ 200 մլն պարտքի մարումը 2015-ին, Հայաստանի պետական պարտքի սպասարկումը 2020 թվականին կլիներ ոչ թե $ 921 մլն, այլ $ 921 մլն-ին գումարած $ 200 միլիոն, ինչն իսկական «մղձավանջ կլիներ բյուջեի համար»: Այս համատեքստում, հավատացեք, եվրապարտատոմսերի երրորդ տրանշը կանցկացվի մինչև 2020 թվականի սեպտեմբերը, այսինքն կնախորդի առաջին պարտատոմսերի առաջին մարմանը: Երրորդ թողարկման ավելի կոնկրետ ժամկետները կախված կլինեն միջազգային շուկաներում տիրող իրավիճակից: Ճիշտ ընտրված պահը մեծապես կանխորոշում է դրանց արդյունավետությունը և հետագա եկամտաբերությունը:
Միևնույն ժամանակ, եվրապարտատոմսերի գծով նույնպես պետք է վճարել: Չէ որ երկրորդ թողարկումից հետո փորձագետները հայտարարում էին, որ դա, ըստ էության, կառավարության կողմից երբևէ ներգրավված ամենաթանկ արտաքին փոխառությունն էր: Դրան էլ գումարած ամերիկյան արժույթի թանկացման սպառնալիքները, հաշվի առնելով, որ կառավարության պարտքի մի զգալի մասը ներգրվված է այդ արժույթով:
Կարծում եմ, որ ոմանց կարող են մտահոգել եվրոպարտատոմսերի մարման տոկոսները, այսինքն`ժամկետները: Սակայն, դուրս գալով եվրապարտատոմսերի շուկա, հաշվի է առնվել բոլոր հնարավոր ռիսկերը: Հնարավոր է, որ երկրի հարկա-բյուջետային համակարգի էական դժվարությունները կարող են հանգեցնել եվրապարտատոմսերի միանվագ և լայնածավալ մարման: Բայց ես չգիտեմ մի երկիր, որը կիրառել է նման մարտավարություն - իրականացրել եվրապարտատոմսերի արտարժույթով թողարկում և մեծ ծավալներով, և միանվագ մարել: Դուրս գալով շուկա, մենք պարզապես դառնում ենք շուկայի մասնակից, և յուրաքանչյուր մարմանը նախորդում է նոր թողարկումը, որը լինում է կամ նույն ծավալներով, կամ մի փոքր ավելի:
Ինչ վերաբերում է արժույթի թանկացման հետ կապված մտահոգություններին, ըստ մեր հաշվարկների, պարտքի սպասարկման առումով Հայաստանի տնտեսությունը կհասնի կրիտիկական շեմին, եթե առավոտյան արթնանանք և տեսնենք, որ հայկական արժույթն ամերիկյան արժույթի նկատմամբ արժեզրկվել է 40%: Սակայն, դա քիչ հավանական է: Մոդելավորման և շուկայի մանիպուլյացիաների ընթացքում արժութային տատանումների ամենամեծ ամպլիտուդը հասնում է 30%-ի, ինչը որոշակի սպառնալիք է երկրի տնտեսության համար: ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի մինչև 20% արժեզրկումը պրոբլեմներ չի ստեղծի պետական պարտքի սպասարկման առումով: 2016 թվականին, հաշվի առնելով այդ ռիսկերը, և դրանց մեղմելու նպատակով մենք սկսեցինք ավելի մեծ մասշտաբներով ներգրավել ներքին ռեսուրսներ: Արդյունքում, պետական պարտքի պորտֆելում 4% ավելացավ ներքին պարտքի մասնաբաժինը: Միջոցառումներ են նախատեսվում է նաև պետական պարտատոմսերի մանրածախ շուկայի զարգացման համար: Արդեն այսօր, ավելի քան 1000 Հայաստանի քաղաքացիներ իրենց խնայողությունները պահում են պետական պարտատոմսերում, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 4 մլրդ դրամ:
Ներկայումս Հայաստանի ներքին շուկայի ներուժը դեռ չի բացահայտվել: Նկատեմ միայն, որ 20-րդ դարի երկրորդ կեսին, Լիմայի ազատության և ժողովրդավարության ինստիտուտը, Պերուի էկոնոմիկայի հիմնադիր, տնտեսագետ Էռնանդո դե Սոտոյի ղեկավարությամբ, այդ թեմայով անցկացրել է հետաքրքիր հետազոտություններ: Պարզվել է, որ ինչքան շատ է զարգացած երկրի տնտեսությունը, այնքան քիչ է այդ երկրի բնակչությունը ձգտում խնայողությունները պահել ներքնակի տակ: Իսկ ուսումնասիրությունները Եգիպտոսում և Ասիական ավազանի երկրներում ցույց տվեցին, որ այդ երկրների քաղաքացիների խնայողությունները տասնապատիկ անգամ գերազանցում են երկրի պետական պարտքը: Այսպիսով, եթե մենք կարողանանք ստեղծել երկրի կառավարության և տնտեսական քաղաքականության հանդեպ վստահության մթնոլորտ, ապա այդ խնայողությունները կարող են դառնալ պետական փոխառությունների ներքին շուկայի մեծացման անսահմանափակ աղբյուրներ:
Այսօր Հայաստանի կառավարության և ֆինանսների նախարարության թիվ մեկ խնդիրը, մասնավորապես, պետական պարտքի կայունությունը ՀՆԱ նկատմամբ 50-55% մակարդակում ապահովելն է: Բացի այդ, մեր առաքելությունն է - աշխատել դրա նվազեցման ուղղությամբ, ընդ որում, մենք ունենք հստակ պատկերացում, որ դրա միակ ճանապարհը ՀՆԱ-ի աճն է:
Այլ կերպ ասած, այսօր կամ վաղը պետական պարտքի նվազեցման մասին խոսելն իրատեսական չէ, քանի որ այսօր մենք չենք կարող մեր սուղ ռեսուրսներից միջոցներ հատկացնել պարտքի մարմանը: Այդ միջոցները ներգրավել են կոնկրետ նպատակներով - ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և հավելյալ արժեքների ստեղծմանը: Չէ որ բնության մեջ չկան առանց ռիսկի փոխառություններ: Կառավարիչների խնդիրն էլ հենց հանդիսանում է բոլոր հնարավոր ռիսկերի գնահատումը և այդ ռիսկերի վերլուծության հիման վրա պորտֆելի ձևավորումը, նվազեցնելով դրանք և հասցնելով նվազագույնի: