Արմինֆո. Միջազգային դոնորների կողմից Հայաստանին տրամադրվել է մոտ 100 մլն.դոլար, ներկայումս գործող գյուղատնտեսական նշանակության ծրագրերի իրականացմանը: Այս մասին դոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
Նրա խոսքով, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի գյուղատնտեսությնա զարգացման բոլոր ծրագրերը համահունչ են Հայաստանի 2010-2020 թվականների գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությանը: Ապագայում, ըստ փոխնախարարի, շեշտը կդրվի բարձր տեխնոլոգիաների հիման վրա իրականացվող առավել արդյունավետ ծրագրերի վրա: «Ինչպես ասել է Իսրայելի նախկին վարչապետը, գյուղատնտեսության ոլորտում այսօր 95% կազմում են տեխնոլոգիաները և միայն 5% - աշխատանքները: Հայաստանում առայժմ պատկերն այլ է, և դեռ շատ անելիքներ կան», - ասաց նա:
Ինչպես հայտարարել է փոխնախարարը, Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն օժանդակում են ՄԱԿ-ի ԱՄՆ ՄԶԳ-ի կառույցները, իսկ ԵՄ այսօր դարձել է Հայստանի գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն դոնորը: Միայն 2015-2016 թվականներին հաստատվել են 35 մլն եվրոյի ծրագրեր, որոնք Հայաստանում իրականացվող ԵՄ պատվիրակության «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում: Ծրագրեր են արդեն իրականացվել է Զարգացման ֆրանսիական գործակալության և Ավստրիայի զարգացման գործակալության հետ: ԵՄ շրջանակներում ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական նշանակության շրագրերի շրջանակներում համագործակցում է նաև Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |