Արմինֆո. Հայաստանը զարգացնում է օրգանական արտադրանքի շուկան, դեկտեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքով, «Օրգանական գյուղատնտեսության զարգացման նախաձեռնության» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության պատվիրակության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից` 3,3 մլն եվրո ընդհանուր բյուջեով: Նա հայտնել է, որ 2016 թվականին Ծրագրի կողմից ընտրվել են 18 ձեռնարկություններ, որոնք ստացել են ֆինանսական օժանդակություն: Կազմակերպությունները բազմազան են, զբաղվում են գինու, մեղրի, չորամրգի, օրգանական ձիթապտղի յուղի արտադրությամբ: Այժմ ամփոփվում են երկրորդի փուլի մրցույթի արդյունքները, որի շրջանակում կազմակերպությունը ստացել է շուրջ 190 հայտադիմում:
Արմեն Հարությունյանը շեշտել է, որ Ծրագրի շրջանակում նպատակ է դրված բարելավել օրգանական գյուղատնտեսությունը կարգավորող ՀՀ օրենսդրությունը` բացառելու շուկայում այսօր հանդիպող «բիոե, «էկոե, «օրգանիկե մակնշումները չսերտիֆիկացված ընկերությունների կողմից: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |