Արմինֆո. 2016 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179.0 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015 թվականի ամբողջ տարվա 681.8 տոննայի դիմաց, որից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում:
Ինչպես հիշեցրել են գերատեսչության մամուլի ծառայությունը, ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` հայ-իրանական համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության խթանմանը` կարևորելով համագործակցության ակտիվացումը անասնաբուծության, սերմնաբուծության, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ծաղկաբուծության և ձկնաբուծության ճյուղերում:
Հարկ է նշել, որ այժմ Հայաստանում է գտնվում ԻԻՀ Գիլան նահանգի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խումբը` ձկնաբուծության, թռչնաբուծության և այլ ճյուղերում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |