Արմինֆո. Հայաստանում 2016 թվականին թանկարժեք մետաղները թանկացել են 10.1%, աճի առաջատարն է պալադիումը (19.3%), որին աննշան զիջել է արծաթը (11.3%), իսկ ոսկին և պլատինը ցուցադրել են ավելի համեստ դինամիկա, համապատասպխանաբար`5.4% և 4.5%: Ընդ որում, անցնող տարվա վերջին շաբաթը նշանավորվեց թանկարժեք մետաղների 4.2% էժանացումով (նախորդ շաբաթ անկումը`1.6%), իսկ ամենակտրուկ վայրընթաց դինամիկան արձանագրել են արծաթը և պալադիումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, դեկտեմբերի 26-ից 2017-ի հունվարի 1-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 17554,72 դրամ (շաբաթվա անկումը` 1.7%), արծաթ – 245,89 դրամ է (շաբաթական անկումը`5.1%), պլատինիում – 14136.34 դրամ (շաբաթվա անկումը` 1,5%), պալադիում - 10293,69 դրամ (շաբաթվա անկումը`8.4%):-
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |