Արմինֆո. Էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ուղիներըե ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն` նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը
գ կարևորելով տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը և դրա արդյունքում տարածաշրջանի երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների ընդլայնումը,
գ հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները,
գ ինչպես նաև, հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացման և դրանից բխող հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունըե,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ունենալ հստակ ծրագիր՝ գնահատելով հնարավորություններն ու կարիքները:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |