Արմինֆո. 2016 թվականին Վրաստան է այցելել 1,5 միլիոն Հայաստանի քաղաքացի, ինչը 2 անգամ գերազանցել է 5 տարի առաջվա ցուցանիշը, իսկ 2006 թվականի համեմատ`ավելացել է ավելի քան 8 անգամ: Այս մասին են վկայում Վրաստանի ազգային Զբոսաշրջության վարչությունը տվյալները:
Ըստ աղբյուրի, նախորդ տարվա տվյալներով, Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել Վրաստան այցելած երկրների քաղաքացիների շարքում (23,6% մասնաբաժնով): Առաջին տեղում է Ադրբեջանը - 1,5 միլիոն քաղաքացի, երրորդը Թուրքիան է - 1.2 միլիոն, իսկ չորրորդը` Ռուսաստանը 1,3 մլն.զբոսաշրջիկ:
Վրաստանի զբոսաշրջության վարչությունում նման դինամիկան բացատրում են սպասարկման որակի, ինչպես նաև զբոսաշրջության ենթակառուցվածքների բարելավումով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1.97 միլիոն զբոսաշրջիկ, տարեկան աճը`3,6%: Զբոսաշրջության նպատակով հաշվետու ժամանակաշրջանում հանրապետությունից դուրս է եկել 903.5 հազար մարդ, տարեկան աճը`3%: Հայաստան այցելած վրացի զբոսաշրջիկների թիվտ տարեկան կտրվածքով աճել է 29.4%, իսկ մասնաբաժինը զբոսաշրջության ընդհանուր կառուցվածքում`3%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,5% -ի համեմատ:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |