Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, նախարարը, ողջունելով հյուրին, կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Կողմերը քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ նախագծերից մեկը՝ ՀՀ հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշենե սահմանային անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։
Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նաև նախարարության առաջնահերթություններն ու օրակարգային նախագծերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցություն ՎԶԵԲ-ի հետ: Խոսքը, մասնավորպես, վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրիե հարավային հատվածի շինարարությանը: Այստեղ ակնկալվում է ՎԶԵԲ-ի միջնորդությունը պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների կենտրոնիե ստեղծմանը:Նախարարը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը ներդրումը կունենա նաև միջքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավման ու զարգացման ծրագրում: Հանդիպման ավարտին Ֆրանս Վիկերսն առաջարկել է յուրաքանչյուր նախագծի շուրջ քննարկումներ անել ՎԶԵԲ-ի ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների հետ` հնարավոր գործակցության ուղիներն ավելի խորքային հասկանալու համար:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |