Արմինֆո. Մեղրիում ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցում ՀՀ կառավարությնա առաջնահերթ խնդիրը Հայաստանի և Իրանի միջև բանկային փոխանցումների իրականացման կարգավորումն է: Այս մասին Մեղրիում ազատ տնտեսական գոտու հիմնման թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում հունվարի 19-ին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Փոխնախարարը հույս է հայտնել, որ այդ հարցը կլուծվի առաջիկա 2 ամսում, քանի որ գոյություն ունի պետությունների ղեկավարների և Կենտրոնական բանկերի միջև համաձայնություն: Արդյունավետ արտահանումային քաղաքականության հասնելու համար լուծվել է նաև հայկական ապրանքների սերթիֆիկացման հարցն իրանական շուկայում: Սակայն, փոխնախարարը նշել է, որ ապրանքաշրջանառության ծավալներն այս տարի էական դինամիկա չեն արձանագրի, մնալով նախորդ տարվա`280 մլն.դոլար մակարդակում: Բայց նա նշել է, որ 30% կավելանա դեպի Իրան արտահանման ծավալը որոշիչ դեր չխաղացող ապրանքների գծով` միս, հանքային ջրեր, շոկոլադ, խմորեղեն և այլն:
Նա հույս է հայտնել նաև, որ հայկական բոլոր ապրանքներն իրենց տեղը կգտնեն իրանական շուկայում, նմշելով, որ այս հարցում կառավարոյթունն ունի հետևյալ խնդիրը` ստեղծել արտահանման համապատասխան մեխանիզմներ և լուծել դրամական փոխանցումների հարցը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2016 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է $ 219,3 մլն., տարեկան անկումը`13,4%: Մասնավորապես, արտահանումը նվազել է 6,1%, մինչև $ 70,2 մլն., իսկ ներմուծումը`16.5%, մինչև $ 149,1 մլն:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |