Ուրբաթ, 20 Հունվարի 2017 16:57
Նաիրա Բադալյան

ՀՀ տրանսպորտի նախարարը, «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարը և Իրանի դեսպանը քննարկել են մուլտիմոդալ փոխադրման հեռանկարները

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպմանը ներկա էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: 

2016 թվականի նոյեմբերի 19-ին փորձնական նպատակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով հասցվել է Փոթի, իսկ հետո երկաթուղով` Երասխ կայարան, իսկ այնտեղից` Իրան: Նման փոխադրումները հայկական կողմին ու նրա գործընկերներին թույլ են տալիս վերլուծել ճանապարհին առաջացած պրոբլեմները, ինչպես նաև համատեղ ջանքերով փորձել վերացնել դրանք: Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների  ավելացման ծրագիրը, ըստ նախարարի, գտնվում է նախարարության գործունեության առաջնահերթությունների թվում: «Կոնտեյները Փոթիից Երասխ է հասցվել 38 ժամում, ինչը բավական լավ ցուցանիշ է», - ասել է նախարարը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը, իսկ Սերգեյ Վալկոն ընդգծեց փոխադրման այս ճանապարհի առավելությունները: Մասնավորապես, շեշտադրվեցին մուլտիմոդալ փոխադրման ընթացքում բեռների անվտանգության և փոխադրման մատչելիության գործոնները: Նախարարը դեսպանին առաջարկեց իրանական բիզնես հանրությանը ներկայացնել այս հնարավորությունը և սերտացնել շփումները բեռնափոխադրումների ոլորտում:

Դեսպանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, բարձր գնահատեց նախարարի մշտական պատրաստակամությունը: Սեյեդ Քազեմ Սաջադին հայտնեց, որ անձամբ եղել է Երասխ կայարանում, ծանոթ է տերմինալի հնարավորություններին և պատրաստակամ է իրանցի գործարարներին ներկայացնել բեռնափոխադրման այս ճանապարհը` որպես բավական արդյունավետ մոդել:

Վահան Մարտիրոսյանն առաջարկեց երկու երկրների գործարարների մասնակցությամբ կազմակերպել համատեղ կլոր սեղան-հանդիպում և քննարկել բիզնես շփման ուղիներ: 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Իրանի կապի նախարարի` Հայաստան այցելության կազմակերպչական հարցերի շուրջ: Հանդիպման ավարտին դեսպանն ընդգծեց, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել Իրան-Հայաստան գործարար շփումների ոլորտում, դրան նպաստել է նաև երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը: Նա հայտնեց, որ մոտ ժամանակներս Իրանից Հայաստան է ժամանելու իրանցի գործարարների պատվիրակություն:

Ավելի վազ, դեկտեմբերի 19-ին, ամփոփելով 2016 թվականի արդյուքները, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ շուտով նախատեսվում է ծրագրի 2-րդ փուլի կազմակերպումը, իրականացնելով փոխադրումներն Իրանից դեպի Եվրոպա: «Հուսով ենք, որ հաջորդ տարի այդ նախագիծը ձեռք կբերի կոմերցիոն բնույթ», - ասել էր տրանսպորտի նախարարը, հավելելով, որ երկրի տնտեսության ակտիվացումից բացի Հայաստանի սահմանների փակ լինելու պարագայում երկու հարևան պետությունների հետ նշված երթուղու ստեղծումը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն:

Իրանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ Հայաստանի մուլտիմոդալ փոխադրումների տարանցիկ նորուժի օգտագործման հեռանկարները «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից ներկայացվեցին «Armenia EXPO 2016» ցուցահանդեսում, որը կայացավ Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը: Տեղեկացվել է, որ մուլտիմոդալային փոխադրումների նախագծի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել ավտոմոբիլային տրանսպորտով իրանական բեռների տեղափոխում Հայաստանի տարածք /Երասխ/, այնտեղից երկաթուղային տրանսպորտով մինչև Սև ծովի վրացական նավահանգիստներ, իսկ այնտեղից արդեն լաստանավով դեպի Եվրոպա: Արդեն քաղաքական որոշում է կայացվել Ագարակ-Սիսիան բետոնապատ ճանապարհն ասֆալտապատով փոխարինման վերաբերյալ՝ Ագարակ-Սիսիան ճանապարհահատվածի արագ կառուցման նպատակով: Դա ամենադժվար հատվածն է, ինչը թույլ կտա կրճատել ճանապարհը 70 կմ-ով, իսկ ժամանակային կտրվածքով՝ 2,5 ժամով: Շինարարությունը նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում: Սիսիանից Երասխ ճանապարհի արդիականացման արդյունքում կառաջանա երկաթուղու օգտագործման հնարավորություն: Երախս կայարանը կհագեցվի խոշոր թերմինալով, ինչում արդեն հետաքրքրված են իրանական բիզնեսի ներկայացուցիչները: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև 2016 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է $ 219,3 մլն, տարեկան անկումը` 13,4%: Մասնավորապես, արտահանումը նվազել է 6,1%, մինչև $ 70,2 մլն, իսկ ներմուծման անկումը կազմել է 16.5%, մինչև $ 149,1 մլն :

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
08.05.2024
RUB4.21-0.05
USD388.010.28
EUR417.11-0.44
GBP484.90-1.43
CAD282.27-1.16
JPY24.97-0.13
CNY53.69-0.03
CHF426.99-0.40