Արմինֆո. Հայաստանի առևտրի ոլորտի շրջանառությունը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1% (նախորդ տարվա անկումը`8%), կազմելով 2,2 տիլն.դրամ ($ 4.6 մլրդ): Միայն 2016-ի դեկտեմբերին առևտրի շրջանառությունը Հայաստանում աճել է 46.4%, մինչև 283.8 մլրդ դրամ ($ 587,8 մլն):
Դրական դինամիկան պայմանավորել են մեծածախ առևտրի և ավտոմեքենաների առևտրի հատվածները, իսկ մանրածախ առևտրի շրջանառությունը կրճատվել է: Մասնավորապես, մանրածախ առևտրի շրջանառությունը 2016-ին արձանագրել է 4,5% տարեկան աճ, մինչև 895.2 մլրդ դրամ ($ 1.8 մլրդ), նախորդ տարվա 4.2% անկման փոխարեն: Ավտոմեքենաների աեքի / վաճառքի շրջանառության դինամիկան 2016-ի հունվար-դեկտեմբերին 22,5% անկումը փոխարինել է 22,5% աճով, մինչև 94.8 մլրդ. դրամ ($ 197.4 մլն): Ամսական կտրվածքով մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 25.9%, մինչև 97.4 մլրդ դրամ, իսկ մանրածախինը` 61,4%, մինչև 177.6 մլրդ դրամ: Ավտոմեքենանաների առևտրի շրջանառությունը դեկտեմբերին աճել է 44%, մինչև 13,8 մլրդ դրամ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մանրածախ առևտրի շրջանառությունը 2016-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 1.2 տրլն. դրամ ($ 2.6 մլրդ), կրճատվելով 2.6%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10,1% անկման փոխարեն: Մանրածախ առևտրի շրջանառության կառուցվածքում ամենամեծ շրջանառությունն ապահովել են խանութները (այդ թվում նաև սուպերմարկետները) - 77.5% կամ 963.2 մլրդ դրամ (տարեկան աճը 2,1%), առևտրի մյուս օբյեկտները` 12.3% կամ 153.1 մլրդ դրամ (տարեկան անկումը`23.8%), որոնց հաջորդում են սպառողական շուկաները`6.5% կամ 81.2 մլրդ.դրամ (տարեկան անկումը`2,6%), կրպակները`2.2% կամ 27,5 մլրդ.դրամ (տարեկան անկումը`5%) և գյուղատնտեսական շուկաները`1.5% կամ 18.5 մլրդ դրամ (տարեկան անկումը`7%):
Հայստանի ընդհանուր ապրանքաշրջանառության կառուցվածքում գերիշխում է մանրածախ առևտուրը`55.7%, որին հաջորդում է մեծածախ առեվտուրը`40.1%, իինչպես նաև ավտոմեքենաների առք/ վաճառքը`4.2%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 482.84 դրամ/$ 1, իսկ հունվար-դեկտեմբերին`480.49 դրամ/$ 1:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |