Արմինֆո. 2017 թվականի մարտին տեղի կունենա հայկական բիզնես պատվիրակության այցը դեպի Իրան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է «Մեհր» լրատվական գործակալությունը, նախօրեին տեղի է ունեցել Իրաում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Թեհրանի Առևտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Մասուդ Խանսարի հանդիպումը, ովքեր քնարկել են Հայաստանի կառավարության ղեկավարի առաջիկա այցը Թեհրան:
Ինչպես հանդիպման ընթացքում հայտարարել է Մասուդ Խանսարին, հայկական պատվիրակության ընդունելության նպատակով տեղի են ունենում պատրաստություններ: «Երբ վարչապետի այցը Թեհրան վերջնականապես նախապատրաստվի, Իրանի առևտրի պալատը կզբաղվի իրանական և հայկական գործարարների միջև հանդիպումների կազմակերպմանը»,-նշել է նա:
Նա ընդգծել է, որ իրենք լավ համագործակցություն են հաստատել ՏՀՏ ոլորտի կազմակերպույթունների հետ, և հայ գործընկերները հնարավորություն կունենան կապեր հաստատել այդ ոլորտի իրանական ընկերությունների հետ:
Ինչես նշել է դեսպանը, ՀՀ վարչապետի այցը տեղի կունենա երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում: «Այցը տեղի կունենա առաջիկայում, հնարավոր է նաև, որ մինչև Իրանի նորտանրյա տոների ընթացքում, որոնք սկսվում են մարտի 21-ին»,-հայտարարել է Ա.Թումանյանը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է $ 238,9 մլն, տարեկան անկումը`14,7%, այդ թվում, արտահանումը կազմել է $ 74.8 մլն, տարեկան անկումը`8,4%, իսկ ներմուծումը`$ 164.1 մլն.տարեկան անկումը`17.3%: Մեկ տարի առաջ, 2015 թվականին այս ցուցանիշների անկման տեմպերն ավելի նվազ էին, արտաքին առևտրի շրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև նվազել է 5,2%, մասնավորապես, արտահանումը`8.2%, իսկ ներմուծումը`3.9%:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |